16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Իշխանափոխությունն այժմ հնարավոր է

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը համոզված է, որ Սահմադրական փոփոխությունների նախագծով առաջին անգամ տրվում է հնարավորություն, որպեսզի ընտրական ճանապարհով տեղի ունենա իշխանափոխություն:

Լրագրողների հետ զրույցում պատգամավորը նշեց, որ մեր քաղաքական մշակույթը, գործող համակարգը և սահմանադրական մեխանիզմներն այնպիսին են, որ մեր երկրում ընտրությունների ճանապարհով երբեք իշխանափոխություն տեղի չի ունեցել:

Ըստ պատգամավորի` հասարակության շատ մեծ մասի վստահությունն ունեցող քաղաքական գործիչն այս կամ այն պատճառով ստանում է այդ վստահությունը, վստահության քվեն ստանալուց ընդամենը երկու ամիս անց դադարում է որևէ ազդեցություն ունենալ քաղաքական գործընթացների վրա:

«Դա հավասարապես վերաբերում է բոլորին՝ լինի Րաֆֆի Հովհաննիսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, նրանից առաջ Ստեփան Դեմիրճյանը, Վազգեն Մանուկյանը և այլոք: Դեկտեմբերի 6-ին հանրաքվեի դրվող սահմանադրությունն արմատապես փոխում է այդ խաղի կանոնները: Սա շատ կարևոր առանձնահատկություն է»,- եզրափակեց  պատգամավորը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ