07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Մուշում PKK-ի իրականացրած պայթյունից 12 զինվոր է վիրավորվել

Թուրքիայի Մուշ նահանգի Սուլուջա գյուղ տանող ճանապարհահատվածին Քրդական բանվորական կուսակցության (PKK) կողմից նախապես տեղադրված պայթուցիկը պայթել է զինվորական մեքենայի անցնելու ժամանակ, հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը: Պայթյունի հետևանքով 12 զինվոր վիրավորվել է և անմիջապես հոսպիտալացվել: Դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինները լայնածավալ գործողություններ են սկսել քուրդ զինյալներին հայտնաբերելու նպատակով:

CHARLIE HEBDO հանդեսը ծաղրել է սիրիացի մահացած փոքրիկին /ֆոտո/

Ֆրանսիական ծաղրանկարներով հայտնի Charlie Hebdo շաբաթաթերթը կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում: Այս անգամ նրանք ծաղրանկար են տպել սիրացի 3-տարեկան փոքրիկի մասին, ով մահացել էր Թուրքիայի ափերին: Նկարում մահացած փոքրիկն է եւ մեկնաբանություն` նպատակին այդքան մոտ: Կողքին էլ մանկական սնունդի գովազդ է` երկու երեխայի կերակուր` մեկի գնով: Համացանցում շաբաթաթերթին բուռն քննադատության են ենթարկել:

«Նոր սահմանադրությամբ գեյերը մեզ կուտեն»

«Սահմանադրության փոփոխությունները իշխանությունների վերարտադրությունից բացի ավելի մեծ չարիքներ է պարունակում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք  ԱԱԾ նախկին պաշտոնյա Գուրգեն Եղիզարյանը: Եղիազարյանի բնորոշմամբ  նոր սահմանադրությունը մեզ կրակի մեջ է գցելու:  Սահմանադրական փոփոխությունների նպատակը երկիրն արտաքին կառավարման տանելն է: Գուրգեն Եղիազարյանը նշեց, որ մի քանի անգամ կարդացել է Սահմանդրության նոր տարբերակը, բայց այդպես էլ չի հասկացել, թե ով է […]

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը սեպտեմբերի 23-ին ժամը 18:30-ին հանրային քննարկման է հրավիրում ակտիվ եւ անտարբեր քաղաքացիներին: Նախաձեռնությունից մեզ տեղեկացրել են, որ իրենք բավականին շատ դժգոհություններ են ստանում վճարովի ավտոկայանատեղիների ավելացումից, ինչպես նաեւ հոծ գծերի խախտումների համար սահմանված տույժ-տուգանքների չափերի, դրանց կիրառման վերաբերյալ:

Ովքեր են իրական տերերը

««Ժառանգությունը» դեմ է նոր սահմանադրությանը, իսկ Ռուբեն Հակոբյանի եւ Թեւան Պողոսյանի հանդիպումը մասնավոր բնույթ ունի: «Սա Ժառանգության» պաշտոնական տեսակետն է: Ռուբեն Հակոբյանն իրավասու չէ խոսելու Ժառանգության անունից: Մենք ունենք փաստաթուղթ` «Ուխտ Հայաստանի» ,հնարավոր է նա դրժում է այդ փաստաթուղթը: Մարդիկ փոխում են իրենց կարծիքը կամ ճամբարը» ,-հայտարարել է ժառանգական Զարուհի Փոստանջյանը ` ԱԺ խմբակցության ղեկավար Ռուբեն […]

Իր դիմումի համաձայն

Արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան հանրագրում անդրադարձել է այն լուրերին, թե ինքն աշխատանքից ազատել է նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի օգնականներից մեկին: «Սիրելի ընկերներ: Ուզում եմ անդրադառնալ այն անհեթեթ լուրերին, որ շրջանառվում են մամուլում: Ես որեւէ մեկին աշխատանքից չեմ ազատել «հագուկապի» պատճառով: Այդ աշխատակիցը ընդգրկված է եղել նախարարի աշխատակազմում որպես հայեցողական պաշտոնյա` որպես օգնական /գործավար/ եւ […]

Ողջ աշխարհն է քննադատում Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը բրիտանական BBC-ի ռուսական ծառայությանը հարցազրույց է տվել, որտեղ անդրադարձել է մի շարք կարեւոր հարցերի, այդ թվում` ԼՂ հակամարտությանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցին Ռուսաստան, Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններին եւ այլն: Խոսելով ԼՂ հակամարտության մասին` նա ասել է, որ Հայաստանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին, ամեն ջանք գործադրում է` հակամարտության բացառապես […]

Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերին

Սեպտեմբերի 15-ին Դուշանբեում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցեցին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։ ԱԱԽ-ն ներկայացնում էր Անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Արամ Թանանյանը։ Նախարարներն անդրադարձան Հավաքական անվտանգության խորհրդի 2014թ. դեկտեմբերյան նստաշրջանի որոշումների կատարման ընթացքին։ Նիստին հավանություն տրվեցին օրվա երկրորդ […]

Սերժ Սարգսյանը Դուշանբեում մասնակցում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին

Տաջիկստանի Հանրապետության մայրաքաղաքում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը: Այն սկսվել է նեղ կազմով բանակցություններով, որին մասնակցում են Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, Ղրղզստանի Հանրապետության Նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, Տաջիկստանի Հանրապետության Նախագահ Էմոմալի Ռահմոնը և Կազմակերպության […]

Բողոքողներ չկան

2015թ. սեպտեմբերի 13-ին հանրապետության թվով 22 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել սեպտեմբերի 14-ին` մինչև ժամը 18.00-ն: Սահմանված ժամկետում վերահաշվարկի և քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել: Այս մասին տեղեկացնում են ԿԸՀ մամլո ծառայությունից: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի