18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Թուրքիայում վիճակը գնալով վատթարանում է․ ԵՄ զեկույց

Եվրահանձնաժողովը հրապարակել է Թուրքիայի վերաբերյալ պատրաստած զեկույցի նախնական տարբերակը, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքական «Sondakika» լրատվական կայքի տեղեկացմամբ` զեկույցում նշվում է,  որ 2014 թվականից սկսած երկրում իրավիճակը գնալով վատթարանում է:

Ըստ աղբյուրի` զեկույցում նաև նշվում է, որ երկրում դատական համակարգի անկախության և ուժերի բաշխման սկզբունքերը խախտվել են:

Անդրադառնալով Թուրքիայի` ԵՄ անդամակցությանը` Եվրահանձնաժողովը արձանագրել է.

«Ներկայիս կառավարությունը ԵՄ անդամակցության գործընթացը վերակենդանացնելու համար ջանքեր գործադրեց, սակայն օրենքի գերակայության, խոսքի և հավաքների ազատության վերաբերյալ եվրոպական սնադարտներին հակասող օրենքները ստվերեցին այդ ջանքերը» -ասվում է զեկույցում:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ