07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Հարսանեկան տորթ, որն արժե 48 միլիոն դոլար /ֆոտո/

Մի մեծահարուստ դստեր համար հարսանեկան տորթ է պատվիրել, որն արժեցել է 48 միլիոն դոլար: Աշխարհի ամենաթանկարժեք տորը 450 կիլոգրամ է կշռել: Տորթը 4 հազար թանկարժեք քար է զարդարել` վարդագույն, դեղին եւ սպիտակ ադամանդներ: Տորթի հեղինակը դիզայներ Դեբբի Վինգամն է, այն պատրաստել են 45 օրվա ընթացքում:

Մերի Մարգարյանի եւ նրա նորածնի մահվան փաստով նոր հանգամանքներ են ի հայտ եկել

Մահացած ծննդկան Մերի Մարգարյանի ամուսինն այսօր ցուցմունք է տվել, նա այնպիսի տեղեկություններ է հաղորդել, որը կարող է հետագայում էական նշանակություն ունենալ, այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Մերի Մարգարյանի հոր՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը: Թովմասյանի փոխանցմամբ՝  Մերի Մարգարյանի մահվան դեպքով նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ չի հերքվել նախնական ախտորոշումը, համաձայն որի` Մերին մահացել է թոքաբորբից եւ […]

Սահմանադրության բարեփոխումների նախագիծը հենց ապահովում է առողջ մրցակցություն քաղաքական թիմերի միջև

ԱԺ պատգամավոր Ռուզան Մուրադյանի սեպտեմբերի 15-ի ելույթը հայտարարությունների ժամին Անշուշտ, սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության և հրատապության հետ կապված դիրքորոշումները կարող են տարբեր լինել, քանի որ դրանց անհրաժեշտությունը հիմնավորելիս կարող են գերակշռել տարբեր մոտեցումներ: Սակայն ակնհայտ է, որ առաջարկվող նախագծով ուժեղացվում են սահմանադրական երաշխիքները, որոնք անհրաժեշտ են մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների համար: Նախագծում ուժեղացվում է հայանպաստ […]

Հայկին դատապարտելով՝ իրենք ամեն ինչ ասեցին էս երկրի մասին.Կյուրեղյանի վճիռը չի բողոքարկվի

«Իշխանությանը վտանգ սպառնացող յուրաքանչյուր քայլ վերացնելու համար ընտրում են խիստ պատիժ»,- մեզ հետ զրույցում ասաց  «Շանթ Հարությունյանի և ընկերների»  գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում ոստիկանների ուղղությամբ կրակելու և մի քանի ոստիկանի վիրավորելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը: Կյուրեղյանը նշեց, որ առաջադրված պատժաչափը իրենց համար սպասելի էր, անակնկալի չեն […]

Շեշտադրումներ փոխելով՝ ընդդիմադիր չեն դառնում. Կարեն Ավագյան

Հարգելի գործընկերներ, եթե որոշ մարդիկ կարծում եմ, որ շեշտադրումներ փոխելով՝ կարող են ընդդիմադիր ընկալվել, ապա պետք է ասեմ, որ նման մտածելակերպն ընդամենը խաբկանք է։ Կրկնակի խաբկանք է, եթե այդպիսով փորձում են քաղաքական առևտուր անել։ Հիմա՝ բուն թեմայի մասին։ Վերջին շաբաթները Հայաստանի արտաքին քաղաքական ասպարեզում բավականին հետաքրքիր զարգացումներ են արձանագրվել։ Նշեմ դրանցից մի քանիսը։ Այս օրերին […]

Վարչապետն այցելել է «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը և «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Դոն Գրենթհեմն այցելել են «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոն:   ՀՀ վարչապետը և Դոն Գրենթհեմը շրջել են կենտրոնում՝ ծանոթացել նրա գործունեությանը և արդյունքներին: Կառավարության ղեկավարը զրուցել է նաև Հայաստանում գործող մի շարք սկսնակ ընկերությունների (Start-Up) ղեկավարների հետ՝ ծանոթացել նրանց արտադրանքներին, քննարկել սկսնակ ընկերությունների  զարգացման հնարավորություններն […]

8 հաջողակ մարդիկ, ովքեր Դաունի համախտանիշ ունեն

Դաունի համախտանիշը դեռ չի նշանակում, որ մարդ չի կարող հաջողությունների հասնել: snob.ru-ն ներկայացնում է Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց, ովքեր մեծ հաջողությունների են հասել իրենց կյանքում: Կարեն Գաֆֆնի 34-ամյա Կարեն Գաֆֆնին ղեկավարում է սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների աջակցության կազմակերպությունը: Չնայած նրա ձախ ոտքը կաթվածահար է` նա Դաունի համախտանիշ ունեցող առաջին կինն էր, ով կարողացավ լողալով անցնել […]

ՀԷՑ-ը սկսել է իր սև գործը.Ահազանգ

Քիչ առաջ Henaran.am-ը Գյումրիից ահազանգ ստացավ .« Գյումրեցիներ և ոչ միայն. մեզ խաբում է ՀԷՑը հերթական անգամ: Այսօր մի քանի առևտրային բանկերից հարցրել էմ ՀԷՑ-ը դեռ հոսանքի վճարումների համար տվյալներ չի տրամադրել Պատճառաբանել է, որ սակագինը դեռ հստակեցված չէ: Հասկանում եք, չէ, սա ինչ է նշանակում: Ուրեմն մենք հնարավոր է վճարենք թանկացած»,-ասված էր հաղորդագրության մեջ

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը «ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնայնությունները» թեմայով

Նախագահ Սերժ Սարգսյանը Դուշանբեում այսօր կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ընդլայնված ձևաչափով բանակցությունների ժամանակ իր ելույթում ներկայացրել է նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնայնությունները: «Հարգելի՛ գործընկերներ, Հետևելով ձևավորված պրակտիկային, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում գալիք տարում մեր կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության նախագահության առաջնայնությունները: Առաջնայնությունները մշակելիս մենք առաջնորդվել ենք դաշնակցային փոխգործակցության և ժառանգորդության սկզբունքների հիման վրա Կազմակերպության հետագա […]

Մայրաքաղաքում ծնվել է 525 երեխա

Սեպտեմբերի 4-10-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 37581 քաղաքացի: Նույն ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 525 երեխա՝ 274 տղա, 251 աղջիկ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի