22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչո՞ւ «Այո» կամ «Ոչ». նոր հեռուստանախագիծ կմեկնարկի

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը Facebook-ի իր հանրագրում գրում է.

«ՖԲ-յան հերթական դիմումս ուղղում եմ բոլոր այն քաղաքական ու հասարակական ուժերին և դեմքերին, ովքեր հանդիսանում են շահագրգիռ կողմ Սահմանադրության փոփոխությունների կամ անփոփոխ մնալու հարցում:

Ես սկսում եմ մի հեռուստատեսային նախագիծ, որին ատաջարկում եմ մասնակցել «Այո»-ի և «Ոչ»-ի կողմնակիցներին: Նախագիծը իր ձևաչափով` ռեալիթի շոու է: Այսինքն` 20-22 օրերի ընթացքում, ճանապարհորդելով ողջ Հայաստանով, «Այո»-ի և «Ոչ»-ի կողմնակիցները ուղիղ եթերում, օրական 10-12 ժամ կկարողանան կազմակերպել իրենց քարոզարշավը: Կարծում եմ` ավելի լավ հնարավորություն ՀՀ քաղաքացիներին բացատրելու իրենց ճշմարիտ լինելն ու դիմացինի սխալները մատնանշելը, մեր քաղաքական ուժերը երբևէ չեն ունեցել: Հենց այստեղ էլ մեր քաղաքացիները կարող են համոզվել ինչու «Ոչ» կամ ինչու «Այո»»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ