21 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Տեր, ողորմիր

Փա՛ռք Քեզ, Տեր Աստված մեր, որ պարգևեցիր մեզ օրն այս խաղաղությամբ և բարիքով լեցուն անցկացնել: Մարդասեր Աստված, այս գիշերվա ընթացքում, որը մոտենում է, փրկիր մեղքից, ազատիր չարից և առաջնորդիր դեպի բարի գործեր: Առավոտյան օրհնություններին ու փառաբանություններին արժանի դարձրու Քո սուրբ անվանը հավատացողներին՝ պահելով խաղաղության մեջ: Տեր Աստված մեր, տուր Քո խաղաղությունն ամբողջ աշխարհին, վերացրու ցասումն […]

Հաջորդը Բակո Սահակյա՞նն է /վիդեո/

Արցախյան ազատամարտի առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը չի կիսում տարածված տեսակետը, թե Հայաստանի հաջորդ նախագահը կարող է լինել Բակո Սահակյանը. « Բայց որ ապագա նախագահը պատերազմի մասնակից լինի և պաշտոն զբաղեցրած լինի պաշտպանության համակարգում ՝ լինի Արցախում, թե Հայաստանում, օգտակար է, քանի որ զինվորականին հատուկ է դիսցիպլինան ու սուբորդինացիան»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Վարդանովը: Մանրամասները՝ տեսանյութում

Մեծ հիասթափությունից հետո /վիդեո/

«Հայաստանում քաղաքացիների 55 տոկոսը ընդդիմադիր է:Դա ընդդիմադիր քաղաքական ուժերի ձեւավորման հիմք է դառնում: Ուժերի դասավորությունը և նրանց հզորությունը կախված է, թե նրանք որքանով ճշգրիտ կարտահայտեն հասարակական սպասումները և ամենակարևորը կկարողանան լուծումներ տալ խնդիրներին»,-Henaran.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Սոցիոլոգը գտնում է, որ եթե Լևոն Տեր Պետրոսյանը  որոշի վերադառնալ ակտիվ […]

16 տարեկան աղջկան սպանողին ընդամենը տնային կալանքի են դատապարտել

Օրեր առաջ Նովոսիբիրսկի առանձնատներից մեկում հայտնաբերվել էր 16-ամյա Կարինա Զալեսովայի դին` դանակի 8 հարվածների հետքերով: Ինչպես արդեն անդրադարձել է Henaran.am-ը, աղջկա սպանության մեջ մեղադրվում է առանձնատան սեփականատիրոջ որդի, նրա հասակակից Մատվեյը: Այժմ Կարինայի հարազատները ահազանգում են, որ Մատվեյի հայրը, օգտագործելով իր կապերը, ցանկանում է գործն այնպես ներկայացնել, ասես աղջիկն ինքնասպան է եղել, իր որդին նույնպես […]

ՀՀ ՊՆ պատվիրակությունը ներկա կգտնվի…

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 10-ին կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ միավորված համակարգի զորքերի համատեղ միջոցառումների 2015թ. պլանի համաձայն անցկացվող մարտական հրաձգությամբ «Մարտական ընկերակցություն-2015» համատեղ զորավարժության ակտիվ փուլին:

Ականջները սովոր է կրակոցի.փոքրիկ հերոսները/ֆոտոշարք/

Տավուշի մարզի սահմանապահ Չորաթան գյուղի  բոլոր բնակիչներն են հերոսներ: Քանի որ ապրելը մշտական կրակահերթերի տակ միայն հերոսներին է հատուկ: Չորաթանցի փոքրիկները չեն վախենում կրակոցի ձայնից: Henaran.am-ը բազմիցս անդրադարձել է գյուղի մանկապարտեզին, որտեղ պայքարի ունակ ու հոգով պատրաստ փոքրիկներ են դաստիարակվում: Մինչ անցած տարի մանկապարտեզը գտնվում էր բավականին անմխիթար վիճակում:Անգամ նորմալ սանհանգույց չկար: Փոքրիկները գաղափար չունեյին […]

Թուրքիայում 2 օրում 32 ոստիկան և զինվոր է մահացել

Թուրքիայում քրդերի և թուրքական անվտանգության ուժերի միջև զինված բախումների հետևանքով  երկու օրում 32 թուրք ոստիկան և զինվոր է մահացել, գրում է Ermenihaber.am-ը: Հաքքարի նահանգի Յուքսեքօվա շրջանի Դաղլըջա գյուղում քուրդ զինյալների կողմից նախօրոք ականապատված ճանապարհով անցնելիս երկու զինվորական զրահամեքենա է պայթեվել: Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնական հայտարարության համաձայն՝ պայթյունի հետևանքով 16 թուրք զինվոր է մահացել, ևս 6 […]

Ընդդիմադիր ուժերը ճակատ կձևավորե՞ն

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հաղորդագրությունը Ի կատարումն ս.թ. սեպտեմբերի 5-ին Հիմնադիր խորհրդարանի գրասենյակում ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած Կլոր սեղանի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության, ս.թ. սեպտեմբերի 10-ին ժամը 15:00-ին Հիմնադիր խորհրդարանի գրասենյակում տեղի կունենա Կլոր սեղանի հերթական՝ երկրորդ փուլը, որի ընթացքում կքննարկվի ընդդիմադիր ուժերի ճակատ ձևավորելու մասին հայտարարության նախագիծը: Հասցե՝ Ալեք Մանուկյան 5/5 (Ռադիոտանը կից […]

Ինքնասպանի թողած երկտողը մեղադրել է իրավապահներին

Ինքնասպանության հասցնելու գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ: Այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի բաժնից և հիշեցնում, որ 2015 թվականի օգոստոսի 19-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ կախվելու միջոցով ինքնասպան է եղել քաղաքացի Համազասպ Հ.-ն: Դիակի զննության ժամանակ Համազասպ Հ.-ի տաբատի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի