Շաքարային դիաբետով հիվանդ երիտասարդներին նոր դեղանյութ կտրամադրվի
Հանրապետության գլխավոր և առաջատար էնդոկրինոլոգների հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին շաքարային դիաբետով հիվանդների դեղերի հատկացման հետ կապված, ինչպես նաև օրակարգային այլ հարցեր: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը: Եվս մեկ անգամ նվեց այս տարվա հուլիսի 1-ից նախարարի հանձնարարությամբ շաքարային դիաբետով հիվանդներին արդեն հատկացված և առաջիկա հինգ տարիների ընթացքում հատկացվող, անմիջապես արտադրողից ձեռք բերված ֆրանսիական […]