Իրավիճակը հղի է ծանր հետևանքներով. ՀԽ նախագահ
Հայաստանի քաղաքագետների միության կողմից հրավիրված և ընդդիմության առաջնորդների մասնակցությամբ կազմակերպված կլոր սեղան-քննարկման ժամանակ Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը նշեց, որ այսպիսի արտաքին և ներքին լարվածության պայմաններում արկածախնդրություն է Սահմանադրական բարեփոխումների գնալը:
«Օբյեկտիվ պայամններ են ստեղծվել Հայաստանի Հանրապետության համար, առաջին անգամ ողջ անկախության շրջանում և այստեղ սուբյեկտիվ գործոնի դերը կարևոր է, արդյոք ՀՀ-ում կլինի այնպիսի կայուն կառավարում, որը կապահովի ուժեղ գործոն լինելու կայունությունը»,-ասաց նա:
Չուգասզյանի դիտարկման ներքին դաշտի լարվածությունը ու խնդիրները ավելի քան բարդ են.
«Երկրի ներքին հիվանդագին վիճակում նոր սահմանադրության նախաձեռնությունը արկածախնդրություն է: Մենք գիտենք, որ օրգանիզմը պետք է բուժել, նոր գնալ վիրահատման»,-նշեց ՀԽ նախագահը հավելելով, որ ծանր վիճակում կառավարման վրա նման ազդեցությունը հղի է ծանր հետևանքներով:
Չուգասզյանն էլ նշեց, որ մենք բազմիցս ականատես ենք եղել ընտրությունների կեղծման և այդ ամենը եղել է աշխարհաքաղաքական կենտրոնների լռության ներքո, այսինքն նրանք համակերպվել են ժամանակակավոր քրեաօլիգարխիկ իշխանության շահերի հետ:
«Ժողովրդավարական Հայաստանը դա միակ պայմանն է ուժեղ Հայաստան ունենալու համար»,-ընդգծեց Չուգասզյանը: