02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Անդրադարձել են տարածաշրջանային հրատապ խնդիրների

Նոյեմբերի 26-ին աշխատանքային այցելությամբ Թբիլիսի ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Վրաստանի ԱԳ նախարար Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ։

Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին` Գեորգի Կվիրիկաշվիլին շնորհակալություն հայտնեց Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու հրավերն ընդունելու և Թբիլիսի այցելելու համար։

Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի Հանրապետության Նախագահի` Թբիլիսի կատարած այցելության ընթացքում երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, կարևորեցին բարձրաստիճան փոխայցելությունները, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացումը։

Նախարարներն անդրադարձան տարածաշրջանային հրատապ խնդիրների։ Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ