24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թուրքիայի արտգործնախարարը Բաքվի գործընկերների հետ կքննարկի ղարաբաղյան հարցը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նոյեմբերի 27-ին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան: Թուրքիայի արտգործնախարարությունը (ԱԳՆ) պաշտոնակա հաղորդագրություն է տարածել, որում նշվում է , որ այցի շրջանակներում Չավուշօղլուն հանդիպում է ունենալու իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մեմեդյարովի հետ, գրում է Ermenihaber.am-ը:

«Հանդիպման ընթացքում բազմակողմանիորեն քննարկվելու են երկկողմ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումներին առնչվող խնդիրներ», -ասված է հաղորդագրությունում մեջ:

Նույն աղբյուրի համաձայն՝ այցի ընթացքում Թուրքիայի արտգործնախարարը հանդիպումներ կունենա նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադի և վարչապետ Արթուր Ռեսիզադեի հետ:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ