05 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

‪Բախտ‬ չկա

Մեզանից յուրաքանչյուրը գտնվում է իր փրկության համար լավագույն իրավիճակում: Երբ թվա թե «ձեր բախտը չի բերել» ու հուսահատվեք, հիշե՛ք, որ ‪բախտ‬ չկա, որովհետև ձեր գլխի բոլոր մազերը նույնիսկ հաշվված են (Ղուկ. 12:7): Եթե բախտ լիներ, Տերն ինչու՞ էր պատվիրաններ տալիս, որ տեսներ թե «անբախտ» մարդիկ ոնց են տառապում: Դա սեր չէ, իսկ Աստված Սեր է: […]

Աղոթք չար աչքի եւ չար լեզվի դեմ

Մարդասեր Տեր Աստված, մարդասեր Հոր Որդի, Դու ես քեզ հուսացողների պահապանն ու օգնականը, քո ողորմությամբ պահիր քո ծառային անփորձանք և անսայթաք պահպանիր նրան երևելի և աներևույթ թշնամու որոգայթներից: Պահպանիր քո ծառային չար աչքից ու չար լեզվից, սրից եւ երևացող ու աներևոյթ բոլոր հարվածներից. Ամեն:

ՄԵկնարկել է շախմատի Երևանի առաջնությունը

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկել է Երևանի 87-րդ առաջնությունը: Երևանի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարեն 30 շախմատիստներ, իսկ 1-3-րդ հորիզոնականները տեղ զբաղեցրած շախմատիստները իրավունք կունենան  մասնակցելու Հայաստանի առաջնության առաջին խմբի մրցաշարին: Առաջնությունը բաղկացած է 9 տուրից և կեզրափակվի հունիսի 1-ին:

Հնարավոր են տեղումներ կարկուտի տեսքով

Հանրապետության տարածքում մայիսի 26-30-ը՝ գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան 2-7 մ/վ արագությամբ է, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 26-28-ը կբարձրանա 2-3 աստիճա նով, այնուհետև էապես չի փոխվի: Այս մասին տեղեկացրին ՀՀ […]

Արցախի նախագահը հանդիպել է Թալիշ գյուղի մի խումբ բնակիչների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 25-ին հանդիպել է Թալիշ գյուղի մի խումբ բնակիչների հետ. տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ապրիլյան պատերազմի հետևանքով թալիշցիների մոտ առաջացած սոցիալ-տնտեսական մի շարք հարցեր: Նախագահը նշել է, որ իշխանությունները կանեն հնարավորն այդ խնդիրների լուծման ուղղությամբ և համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ […]

Վրաենթի է ենթարկել 81-ամյա կնոջը, հասցրել հիվանդանոց ու ներկայացել ոստիկանություն

Մայիսի 24-ին, ժամը 15.25-ին, ոստիկանության Մուշի բաժին է ներկայացել 21-ամյա երիտասարդ և հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 14.50-ի սահմաններում, «Մերսեդես C 240» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Պ. Սևակի փողոցի թիվ 3 հասցեի դիմաց հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 81-ամյա կնոջ: Վարորդն իր ավտոմեքենայով նրան տեղափոխել է հիվանդանոց և ներկայացել բաժին: Կատարվում է քննություն:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը ԵԺԿ 40-ամյակին նվիրված միջոցառմանը

Հարգելի բարեկամներ, Ուրախ եմ մասնակցել Եվրոպական ժողովրդական կուսակցության 40-ամյակին նվիրված այս կարևոր միջոցառմանը: Կարծում եմ` հեռավոր 1976 թվականին կուսակցության համահիմնադիր և առաջին նախագահ Լեո Թինդեմանսը դժվար թե պատկերացներ, որ իր և իր համախոհների ստեղծած կուսակցությունը կդառնա Եվրոպայի ամենամեծ քաղաքական ընտանիքը` տասնամյակներ շարունակ լինելով մայրցամաքի առաջընթացի շարժիչ ուժերից և բարեփոխումների ջատագովներից ու իրականացնողներից մեկը, եվրոպական մի […]

Ադրբեջանի գրաված ամենակարևոր բարձունքը մեկն է. գեներալ Մանվելը մանրամասնեց /վիդեո/

«Հայ ժողովուրդը մի պահ կանգնելով անգամ Թուրքիային վախեցրեց, ու դրա համար Թուրքիայից զորակոչ էին անում ու բերում Ադրբեջան»,-լրագրողների հետ զրույցում ասել է ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը: Հարցին՝ գուցե դա էր պատճառը, որ երբ Ադրբեջանը զգաց, որ 18 տերեկան զինվորը, Երկրապահը, հայ ժողովուրդը մեկ բռունցք են, ու այդ ժամանակ Ադրբեջանը գնաց Ռուսաստան, այն էլ գխիկոր […]

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչները Հայաստանում տեսչական ստուգումներ են անցկացրել

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության  տեսուչները Հայաստանում անցկացրել են մոտ 200 տեսչական ստուգումներ, որոնց արդյունքում միջազգային պայմանագրերի պահանջների որևէ շեղում, խախտում չի արձանագրվել: Այս մասին նշված է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի` Հայաստանի  կողմից «Միջուկային զենքը չտարածելու մասին» պայմանագ րի պահանջների կատարման վերաբերյալ պարզաբանման մեջ: Պարզաբանման մեջ ասվում է. «1991 թվականին Հայաստանի […]

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահին

Մայիսի 25-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմանին: Ողջունելով տիկին Բուլմանին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց երկու երկրների բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով, որ դրանցում մեծ դեր են խաղում Հայաստանի և Գերմանիայի օրենսդիր մարմինների միջև ակտիվ փոխգործակցությունն ու շփումները։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց հունիսի 2-ին Բունդեսթագում քննարկվելիք Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի նախագծին: Նախարար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի