Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Ինդոնեզիայի դեսպանին

Ապրիլի 28-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն առաքելության ավարտի կապակցությամբ ընդունեց Հայաստանում Ինդոնեզիայի դեսպան Նինիեկ Կուն Նարյաթիին (նստավայրը՝ Կիև): Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց Նինիեկ Կուն Նարյաթիի գործունեությունը Հայաստանում Ինդոնեզիայի դեսպանի պաշտոնում՝ ընդգծելով, որ այդ ընթացքում կայացավ Ինդոնեզիայից առաջին բարձրաստիճան այցը Հայաստան՝ Երևան այցելեց Ինդոնեզիայի խորհրդարանի Տարածաշրջանային ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությունը, Ինդոնեզիան վերացրեց մուտքի արտոնագրի պահանջը ՀՀ […]