03 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Նոր գիծ. Ժամանակ

Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը թևակոխել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի, այսպես ասած, կոնսպիրոլոգիական նոր փուլ: Սա արդեն երրորդ փուլն է: Առաջինը 1994 թվականի հրադադարից մինչև 97-98 թվականների իրադարձություններն էին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանն իր հայտնի «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածով, և ներիշխանական զարգացումներն էլ իրենց հայտնի ընթացքով ու Տեր-Պետրոսյանի հրաժարականով, այսպես ասած, զգալիորեն գաղտնազերծեցին կարգավորման գործընթացն ու […]

Ջիպերը նստում են, սիրուհիներին առնում գալիս … ոմանց պետք է արգելել սահման գնալ. Հրապարակ

Ղարաբաղից օրերս վերադարձած ազատամարտիկներից մեկը վրդովված պատմեց, որ ոմանց պետք է արգելեն սահման գնալը, որովհետեւ «իրենց չափը չգիտեն՝ ջիպերը նստում են, սիրուհիներին առնում գալիս, գիշերը թանկ հյուրանոցում են մնում, ցերեկը սահմանին կանգնած տղերքին հյուր գնում, բա ամոթ չի՞»։ Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Անկանոն կրակոցներ Տավուշի ուղղությամբ

Ապրիլի 19-ի լույս 20-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 9 միջադեպ: Հայաստանի ՊՆ-ից  հայտնում են, որ ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում եւ վստահորեն վերահսկում են սահմանային […]

ԵԽԽՎ-ն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման մասին հայտարարություն է ընդունել

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ No.603 գրավոր հայտարարությունն է ընդունել։ Փաստաթուղթը ստորագրել են Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի 44 պատգամավորները։ Ինչպես նշվում է Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքում, հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է․ «Համոզված լինելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, ԵԽԽՎ-ն վերահաստատում է իր շարունակական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ որպես միջազգայնորեն համաձայնեցված միակ ձևաչափի ջանքերին՝ գտնելու հակամարտության երկարատև և […]

Քոչարյանի առանձնատան վրա նռնակ նետողն անհավանական ցուցմունք է տվել. Ժողովուրդ

«Ինչպես հայտնի է՝ անցած ուրբաթ՝ 18:25-ի սահմաններում, Ռոբերտ Քոչարյանի առանձնատան բակի գլխավոր մուտքի ուղղությամբ ուսումնական նռնակ էր նետվել: Նախօրեին այդ գործով ձերբակալվեց Երևանի բնակիչ 32-ամյա Հովհաննես Մուրադյանը, որն իրավապահներին խոստովանել էր, թե ինքն է նռնակը նետել: Թերթի տեղեկություններով՝ ձերբակալված Հովհաննես Մուրադյանը հաշվառված է Ավանի հոգեբուժական կլինիկայում: Հովաննես Մուրադյանի մտերիմները պատմեցին, որ տղամարդն առողջական խնդիրներ ունի և […]

«Տրյուկ է». Առավոտ

«Պատկերացրեք հայ ընտանիքի այն անդամին, որի երեխայի գլուխը, ձեռքը կամ ականջը կտրել են. ձեռքը ադրբեջանցի կամ թուրք ընկավ կտոր-կտոր կանի»,-անդրադառնալով ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական սահմանում սկսված եւ 4 օր տեված պատերազմին` ասաց մոսկվայաբնակ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը: Նրա կարծիքով` այս 4 օրերը էական բան փոխեցին հարցի հետագա խաղաղ կարգավորման գործընթացում: Նա կարծում է, որ […]

Մորգի ճանապարհին է հունից դուրս եկել. Հրապարակ

Մի քանի օր առաջ գառնեցիները փակել էին մայրուղին` պայքարելով Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման դեմ, որով Ազատ գետի ջուրը հասցվելու է Արարատ: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը մեկնել էր դեպքի վայր` զրուցելու հավաքվածների հետ: Զայրացած բազմությունը, մեղմ ասած, լավ չէր ընդունել նրան: Ակցիայի տեսանյութից մարդիկ հատկապես առանձնացրել ու հերոսացրել էին մի տարեց մարդու, […]

Որոշել են ստուգել Գյումրիի ռուսական ռազմաբազան. Հայկական Ժամանակ

ԱԺ պաշտպանության, ներքին զորքերի եւ ազգային անվտանգության հանձնաժողովը այցելելու է Գյումրիի 102-րդ ռազմաբազա՝ տեղեկանալու՝ ռուսական կողմը կատարե՞լ է իր խոստումը եւ արդիականացրե՞լ է ռազմական տեխնիկան։ Այդպիսով, Ազգային ժողովի պաշտպանության, ներքին զորքերի եւ ազգային անվտանգության հանձնաժողովը ցանկանում է պարզել, թե արդյոք Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ոազմաբազան ունի՞ այն հնարավորությունները, ինչը նախատեսված է Հայաստանում այդ ոազմաբազայի տեղակայման […]

Հրդեհ «Նացիոնալ» հյուրանոցում

Ապրիլի 19-ին, ժամը 17.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամիրյան փողոցում գտնվող «Նացիոնալ» հյուրանոցից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ինչպես նաև ՃԿԱԿ օպերատիվ և ԱԻ արձագանքման խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.22-ին, մարվել՝ 17.30-ին: Տանիքում` երկաթե պահարանի մեջ, այրվել է դիզելային շարժիչով գեներատոր: Տեղեկացնում են ԱԻՆ-ից:

ԼՂՀ հակամարտությունում ստատուս քվոն այլևս չի կարող շարունակվել. Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ԵԽԽՎ-ի լիագումար նիստում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության խնդրին՝ մեկ անգամ ևս բարձր ամբիոնից ադրբեջանամետ թեզեր հնչեցնելով: Ինչպես հայտնում է թուրքական «Cihan» լրատվական գործակալությունը, Դավութօղլուն հայտարարել է, որ հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության սրացումը ցույց տվեց ղարաբաղյան հակամարտությունում ստաստուս քվոյի շարունակության անհնարինությունը: Դավութօղլուն ԵԽԽՎ պատվիրակներին զգուշացրել է. «Հայաստանի ռազմական սադրանքներին և զինադադարի ռեժիմի խախտումներին» […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի