12 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Հայոց հարցը վաղուց օգտագործվում է՝ Թուրքիային նեղը գցելու նպատակով․ Էրդողանի խորհրդական

Թուրքիայում թե՛ իշխանական, և թե՛ ընդդիմադիր շրջանակներից շարունակվում են «անհանգիստ» արձագանքները` կապված Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության բանաձևի` հունիսի 2-ին տեղի ունենալիք քննարկմանն ու քվեարկության հետ: Հերթական անհանգստությունն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Իհսան Շեները: Վերջինս, նշելով, որ հայոց հարցը վաղուց ի վեր օգտագործվում է Թուրքիային նեղը գցելու նպատակով, Գերմանիային խորհուրդ է […]

Ինչ է Աստված խոստանում իր սիրելիներին

Տիրոջ աչքն իր սիրելիների վրա է, Նա նրանց զորության պաշտպանն է, ուժի ամրությունն է, ապաստան է խորշակից և հովանի՝ միջօրեի տապից։ Պահպանություն է գայթակղությունից և ապահովություն գլորումից. վեհացնում է հոգին, լուսավորում աչքը, մարդկանց տալիս է բժշկություն, օրհնություն և կյանք։ Սիրաք 30:18,19

Վարչապետը ներկա է գտնվել ապրիլյան պատերազմում զոհված հերոսներին նվիրված հուշակոթողի բացմանը /ֆոտո/

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոսներին նվիրված հուշակոթողի բացման արարողությանը: Այն Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում տեղադրվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ: Հուշակոթողի հեղինակն է քանդակագործ Վարդան Հարությունյանը: Վարչապետ Աբրահամյանը ծաղիկներ է դրել հուշակոթողին և արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների շիրիմներին՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց […]

Մարմնամարզության Հայաստանի թիմը վերադարձավ Եվրոպայի առաջնությունից

Մարմնամարզության Հայաստանի հավաքականը մեդալների մեծ պաշարով վերադարձավ շվեյցարական Բեռն քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունից: Բեռն-Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան վերադարձան Եվրոպայի առաջնության չեմպիոն Հարություն Մերդինյանը, փոխչեմպիոններ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը, ինչպես նաև թիմի մյուս անդամները և մարզիչները`  գլխավոր  մարզիչ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ: Մարմնամարզիկներին դիմավորելու էին եկել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, Սպորտի […]

Ֆրանսիան` կաթվածահար վիճակում

Ֆրանսիայի Կառավարությունը արտահերթ նիստում որոշում է կայացրել դիմել ֆրանսիական Սահմանադրության հազվադեպ կիրառվող 49.3 կետին, որը թույլ է տալիս Կառավարությանն առանց Խորհրդարանի քվեարկության օրենք ընդունել: Ըստ այդմ՝ Ֆրանսիայի Կառավարությունը հավանության է արժանացրել   արագացված կերպով աշխատանքային բարեփոխումներ իրականացնելու որոշումը, ինչը թեժ բանավեճերի առիթ է դարձել: Ֆրանսիայի աշխատանքային օրենսգրքի բարեփոխման հիմնական կետերից է՝ աշխատանքային շաբաթը մնում է 35-ժամյա, […]

Սա Ղարաբաղի հարց չէ. Սամվել Բաբայան /վիդեո/

Civilnet-ի տեսանյութում Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը վերլուծում է ապրիլյան պատերազմը, թույլ տրված սխալները և նշում, թե ինչ քայլեր են հարկավոր  ադրբեջանական հետագա ագրեսիան զսպելու համար:

Սերժանտ Գևորգյանի սպանության գործով բացահայտվել է մեկ այլ հանցագործություն

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ` ժամկետային զինծառայող, սերժանտ Հակոբ Գևորգյանի սպանության բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ, որի արդյունքում բացահայտվել է մեկ այլ հանցագործություն։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի