28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Ծեծել են հայ ֆուտբոլիստներին

Տհաճ միջադեպ է գրանցվել Աբխազիայում, որտեղ «Դինամո» մարզադաշտումչճանաչված պետությունների աշխարհի առաջնության ընթացքում (ConIFA. World Cup-2016) : Ինչպես հաղորդում է lenta.ge-ն, Արևմտյան Հայաստանի հավաքականի և Փենջաբի հավաքականի հետ խաղի ժամանակ հնդիկ ֆոտբոլիստը հարվածել է Արևմտյան Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Րաֆֆի Կայային, որից հետո հավաքականի ֆուտբոլիստները անցել են ձեռնամարտի։

Դաշտ մտած ոստիկանները իրավիճակը կարգի հրավիրելու փոխարեն սկսել են մասնակցել կռվին՝ հարձակվելով հայ ֆուտբոլիստների վրա՝ հարվածելով նրանց: Վրացական ԶԼՄ-ների հաղորդմամբ` տեղի ունեցածի պատասխանատուն Աբխազիայի ոստիկանության տեղակալ գնդապետ Վյաչիսլավ Ջուգելիան է, ով գտնվելով դեպքի վայրում, անձամբ է մասնակցել ձեռնամարտին։

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ