11 Մայիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Խաչփառ գյուղի բնակիչները փակել են ճանապարհը

Արարատի մարզի Խաչփառ գյուղում բնակիչները փակել են ճանապարհը: Հիշեցնենք՝ Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչները Գետաշեն թաղամասում բողոքի ակցիա էին նախաձեռնել՝ պահանջով՝ լուծել իրենց համայնքի` դեպի Երևան սպասարկող տրանսպորտի խնդիրը:   Բնակիչները գետաշեն թաղամասից երթով շարժվել են դեպի հարևան Խաչփառ գյուղ, որտեղ գտնվում է 35 համարի երթուղային ավտոբուսի վերջին կանգառը` պահանջելով երթուղին հասցնել մինչև Գետաշեն թաղամաս:  

Թուրքիայում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել

ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը Թվիթերի իր էջում տեղեկացրել է, որ նախնական տեղեկություններով` Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել։ Նա տեղեկացրել է նաեւ, որ Թուրքիայի տարածքում աջակցության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն ՀՀ ԱԳՆ։ «Թուրքիայում տեղի ունեցած իրադարձություններից տուժած ՀՀ քաղաքացիների համար ՀՀ ԱԳՆ-ում ստեղծվ ել է թեժ […]

Պատերազմը կարող է վաղն էլ սկսել. քաղաքագետ/վիդեո/

«Կանխատեսումներ անելը անշնորհակալ գործ է: Կան տեսակետներ, որ պատերազմը կվերսկսվի օգոստոսին կամ սեպտեմբերին` ընդհուպ մինչև ձմռան սկիզբը: Չի կարելի նման բան մտածել, քանի որ Ադրբեջանը ապացուցեց, որ պատերազմը վաղն իսկ կարող է սկսել: Այս ամենը պայմանավորված են նաև աշխարհաքաղաքական զարգացումներով»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Ղազարյանը: Քաղաքագետը մի շարք դիտարկումներով մանրամասնում է կանխատեսումների ուղեծիրը […]

Վերին Լարսը երեկոյան ժամերին կրկին կփակվի

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 16-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն հուլիսի 15-ին՝ ժամը 06.00-ից մինչև 20.00 և հուլիսի 16-ին ժամը 06.00-ից մինչև 20.00 Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի: Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար […]

Թուրքիայում անզեն զինվորականները հանձնվում են․ զոհերի թիվը հասել է 90-ի

Թուրքիայում ռազմական հեղափոխության փորձի հետեւանքով զոհերի թիվը հասել է 90-ի, կա 1154 վիրավոր, հայտնում է РИА НОВОСТИ-ն։ Թուրքական լրատվամիջոցները հայտնում են նաեւ, որ Անկարայում մոտ 200 անզեն զինվորականներ հանձնվել են ոստիկանությանը։ Հեղափոխության փորձի համար արդեն 1563 մարդ է ձերբակալվել։

Հայաստանը, Արցախը եւ Սփյուռքը պետք է լինեն մեկ միասնություն. Շարմազանովը` «Արի տուն» ծրագրի մասնակիցներին

  ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 15-ին Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի եւ ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանի հետ հանդիպել է «Արի տուն» ծրագրի մասնակիցներին, բարձր գնահատել ծրագրի անցկացումը, խոսել հայապահպանության կարեւորության մասին: «Հայրենիքը վերացական չեն սիրում, սիրում են ճանաչողությամբ: Այսօր զգացինք յուրաքանչյուրիդ զարկերակը: Ուր էլ ապրեք, դուք հայ եք: […]

Թուրքիայում աջակցության կարիք ունեցող Հայաստանի քաղաքացիները պետք է դիմեն ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը Թվիթերի իր էջում գրել է, որ Թուրքիայի տարածքում աջակցության կարիք ունեցող Հայաստանի  քաղաքացիները պետք է դիմեն ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ «Թուրքիայի տարածքում աջակցության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն ՀՀ ԱԳՆ։ Այլ երկիր մեր շահերը Թուրքիայում չի ներկայացնում»,- գրել է նա։

«Արի տուն» ծրագրի մասնակից երեխաները դժգոհել են ծրագրի որակից․ Հայկական ժամանակ

«Սփյուռքի նախարարության կազմակերպած «Արի տուն» ծրագրի մասնակից երեխաներից մի քանիսը երեկ մեր թղթակցի հետ զրույցում դժգոհել են ծրագրի որակից կազմակերպչական աշխատանքներից, գրաֆիկից և հատկապես իրենց հատկացվող սննդից։ Նրանց խոսքով՝ իրենց շատ անորակ սնունդ են տալիս ինչ-որ բուտերբրոդներ թափանցիկության աստիճանի երշիկով ու պանիրով։ Նրանք երբեմն բողոքում ու չեն ուտում, իրենց գումարներով են սնվում, երբեմն Էլ սոված […]

Էկոնոմիկայի նախարարության ներքին մոնիթորինգի արդյունքները խիստ տարբերվում են պաշտոնական վիճակագրության տվյալներից․ 168 ժամ

«Թեպետ պաշտոնական վիճակագրությունը դեռ չի հրապարակել տարվա առաջին կիսամյակի ցուցանիշները, սակայն ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ներքին մոնիտորինգի համաձայն՝ արդյունաբերության ոլորտում կունենանք երկնիշ աճ։ Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը։ «Չնայած 6 օրից նոր պարզ կլինի ԱՎԾ-ի տվյալները, բայց մեր մոնիթորինգի արդյունքները վկայում են, որ արդյունաբերական ոլորտում ունենալու ենք երկնիշ […]

Նախագահը հանդիպել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրերի և փառատոնին մասնակցող կինոգործիչների հետ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հանդիպել է «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի և Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից փառատոնին մասնակցող կինոգործիչների հետ: Փառատոնի մասնակիցները Հանրապետության Նախագահի հետ զրուցել են «Ոսկե Ծիրան»-ի այս տարվա մրցութային ծրագրերի, ինչպես նաև փառատոնի անցած ուղու, հաջողությունների և հետագա ծրագրերի մասին: Սերժ Սարգսյանը հաջող ընթացք է մաղթել «Ոսկե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի