Կալանավորվել է Արշակ Սադոյանի որդին
ՀՀ քննչական կոմիտեիում քննկող զանգվածային անկարգությունների գործով նախօրեին՝ հուլիսի 28-ին, կալանավորվել է նաեւ Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանի որդին՝ Արեգը:
Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ Ոստիկանության ՁՊՎ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամ Սուրեն Իսկանդարյանը:
Նրա խոսքով, իրենք հանդիպել են Արեգի հետ, նա ներկայացրել է, որ իրեն բերման են ենթարկել Հանրապետության հրապարակից, մեքենայից իջնելիս: Ինչ-որ մեքենայով հետապնդել են, հետո երբ կանգնել է, քաղաքացիական անձինք ուղեկցել են ոստիկանություն, ապա տեղափոխել Կոտայքի մարզի ՁՊՎ: Այնուհետեւ նրան տարել են դատարան ու կալանավորել:
«Ոչ մի փաստարկ չկա Արեգի դեմ, ոչ մի տեսագրություն, ինչ-որ խավար նկար է երեւում, որտեղ պարզ չի, որ Արեգը կա այնտեղ»,-նշեց Իսկանդարյանը: