Պենտագոնն անհանգստացած է Թուրքիայում տեղի ունեցող զանգվածային ձերբակալություններով
Ամերիկացի բարձրաստիճան զինվորական, գեներալ Ջոսեֆ Վոթելը մտահոգված է թուրք-ամերիկյան հարաբերությունների ապագայով: Ըստ թուրքական «Turkiyegazetesi» թերթի կայքի` Վոթելը մասնավորապես անհանգստացած է ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո Թուրքիայում ընթացող ձերբակալությունների մեծ ալիքով:
Գեներալի բնորոշմամբ՝ Թուրքիայում ձերբակալված խունտայի որոշ անդամներ հանդիսանում են ԱՄՆ-ի բանակի մերձավոր դաշնակիցներ: «Մենք հարաբերություններ ունենք բազմաթիվ թուրք ղեկավարների և բարձրաստիճան զինվորականների հետ: Ես անհանգստանում եմ մեր այդ հարաբերությունների ապագայի համա»:
Գեներալը շեշտել է, որ նմանատիպ երևույթները կազդեն ԱՄՆ-ի կողմից տարածաշրջանում իրականացվող օպերացիաների վրա:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ էրիրականացվել: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեղաշրջման անհաջող փորձից հետո հայտարարել է, որ դրա հետևում կանգնած է Ֆեթուլլահ Գուլենը և նրա ղեկավարած շարժումը: