Գազի բալոն է պայթել․ կա տուժած
Հուլիսի 18-ին, ժամը 18.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 198 շենքի 11-րդ հարկում այրվում է բնակարան: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը: Ըստ նախնական տվյալների մեկ տուժած տարբեր այրվածքներով տեղափոխվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն: Պարզվել է, որ թիվ 55 բնակարանում […]





































