28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Հայաստանի հավաքականը 4-րդ տեղում է

Սլովակիայի Պոպրադե քաղաքում շարունակվում է շախմատի աշխարհի մինչև 16 տարեկանների Օիմպիադան։

Կայացել են 6-րդ և 7-րդ տուրերը, որոնդում Հայաստանի հավաքականը մրցել է համապատասխանաբար Հունգարիայի երկրորդ և Չինաստանի թիմերի հետ։ Հունգարացիների հետ պայքարը ավարտվեց փայլուն հաղթանակով՝ 4։0, իսկ ահա Չինաստանի թիմի հետ հանդիպումը խաղաղ ելք ունեցավ․ Արամ Հակոբյանն ու Հայկ Մարտիրոսյանը խաղացին ոչ ոքի, Դավիթ Միրզոյանը պարտվեց, իսկ Շանթ Սարգսյանը հաղթեց իր մրցակցին։

Նախավերջին տուրից առաջ Հայաստանի հավաքականը զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը․

1. Իրան – 13
2. Ռուսաստան – 11
3. Սերբիա – 11
4. Հայաստան – 10
5. Ղազախստան – 10

Մեր ընտրանու առաջիկա մրցակիցը Հնդկաստանի հավաքականն է։

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ