04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Պետբյուջե կուղարկվի ապրիլից հուլիս գազի համար հավելյալ գանձած 3,74 դոլարը

ՀՀ Կառավարությունը այսօր որոշում ընդունեց այն մասին, որ  պետական  բյուջեին ՀՀ կառավարությունը միջոցներ կտրամադրի, որոնք «Գազպրոմ Արմենիան» ստացել է ռուսական գազի համար սահմանին սահմանված սակագնից ավելի գանձելու հաշվին։

Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանը նշեց, որբ  ըստ հայ–ռուսական համաձայնագրի՝ Հայաստանը ապրիլի 1-ից Ռուսաստանից գազ է ստանում 2 հազար խ/մ–ի դիմաց 150 դոլարով նախկին 165 դոլարի փոխարեն։ Իջեցված սակագինը վերջնական սպառողի համար ուժի մեջ է մտել միայն հուլիսի 1-ից։ Ապրիլից հուլիս «Գազպրոմ Արմենիան» Ռուսաստանից գազ էր ստանում արդեն նոր իջեցված սակագնով, բայց  գանձում էր հին սակագները, եւ այդ տարբերությունը կազմել է 3 մլրդ 744 հազար դոլար։

Այդ միջոցները կփոխանցվեն պետբյուջե, իսկ այդտեղից՝ «Գազպրոմ Արմենիայի» առաջ Երեւանի ՋԵԿ–ի վարկային պարտավորությունների մարմանը։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ