Նիսում ՀՀ երկրորդ քաղաքացու զոհվելու մասին տեղեկությունը հերքվել է
ՀՀ ԱԳ նախարարության Ֆեյսբուքի էջը տեղեկանում է, որ հերքվեց ՀՀ երկրորդ քաղաքացու զոհվելու մասին տեղեկությունը։ Նա ողջ է։
ՀՀ ԱԳ նախարարության Ֆեյսբուքի էջը տեղեկանում է, որ հերքվեց ՀՀ երկրորդ քաղաքացու զոհվելու մասին տեղեկությունը։ Նա ողջ է։
Հուլիսի 14-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Բուլղարիայի դեսպան Գեորգի Կարաստամատովին` Երևանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դրական գնահատեց հայ-բուլղարական բարեկամական հարաբերությունները, անդրադարձավ ս.թ. հունվարին Սոֆիա կատարած իր այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։ Էդվարդ Նալբանդյանը հաջողություն մաղթեց Բուլղարիայի դեսպանին իր հետագա գործունեության մեջ: Գեորգի Կարաստամատովը նշեց, որ […]
Այսօր Ոստիկանության կենտրոնական շենքում մեկնարկած կոլեգիայի նիստի ժամանակ պաշտոնանկ է արվել Թալինի ոստիկանապետ Գեւորգ Պողոսյանը: Վերջինիս պաշտոնանկության մասին տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից: Թե ինչ պատճառով է Գեւորգ Պողոսյանն ազատվել պաշտոնից, դեռ հայտնի չէ: Նշենք, որ կոլեգիայի նիստի ընթացքում ամփոփվելու են 2016-ի առաջին կիսամյակի աշխատանքները։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այստեղ նա հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային և միջազգային արդիական հարցեր, անդրադարձ է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին։ Մամեդյարովը Չավուշօղլուին է ներայացրել ԼՂ հարցի կարգավորմանն ուղղված Մինսկի խմբի աշխատանքները։
«Եթե մենք մեկ անգամ հայտնվել ենք համացանցում` նշանակում է մենք արդեն ամեն ինչ պատմել ենք մեր մասին»,-այսօր`հուլիսի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: Մեդիա հարձակումներից խուսափելու համար,փորձագետը խորհուրդ տվեց`շուտ-շուտ փոխել գաղտնաբառերը և անձնական էջում չունենալ հետաքրքրող ինֆորմացիա: «Այս ամենը պահպանելու դեպքում էլ մեզանից և ոչ-ոք ապահովագրված չէ հարձակումից, քանի որ ցանկության դեպքում […]
Ուղերձ ՀՀ Նախագահ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ՝ մի խումբ ճարտարապետներից Մեծարգո Նախագահ Ճարտարապետության բնագավառում պետական մրցանակների շնորհման գաղափարն ինքնին պետք է վկայեր, որ մեր երկրում կարևորվում են ազգային մշակույթի զարգացման, ճարտարապետական արժեհամակարգի զորացման, պահպանման ու հանրահռչակման խնդիրները: Սակայն երբ մի ձեռքով խթանվում է նորը, մյուսով` արտոնվում նախորդ նվաճումների կործանումը, ապա իմաստազրկվում է ոչ միայն բնագավառում պետական մրցանակներ […]
Ֆրանսիական լրատվամիջոցները նշել են Նիսի ահաբեկչության հեղինակի անունը։ Նա Մոհամեդ Լախուայջ Բուխլելն է, ով ծագումով Թունիսից էր։ Այժ ոստիկանությունը հետախուզում է նրա բնակարանը։ Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Նիսում ահաբեկչություն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով կա 84 զոհ։ Ֆրանսիայում եռօրյա սուգ է հայտարարվել։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ Նիս քաղաքում տեղի ունեցած ոճրագործության կապակցությամբ: «Խորապես ցնցված եմ երեկ երեկոյան Նիսում տեղի ունեցած սարսափելի ոճրագործության լուրից, որին զոհ դարձան տասնյակ անմեղ մարդիկ: Վերջին մեկուկես տարվա ընթացքում Ֆրանսիան բարբարոսական գործողությունների թիրախ է դառնում արդեն երրորդ անգամ: Դրանք հարված են ոչ միայն Ֆրանսիային, […]
ՀՀ ԱԳ նախարարության Ֆեյսբուքի էջը գրում է․ «Ցավով տեղեկացնում ենք Նիսում ևս մեկ ՀՀ քաղաքացու զոհվելու մասին»։
Նախօրեին Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը։ Հանդիպման հիմնական թեման եղել է ահաբեկչության դեմ պայքարը, հայտնում է Reuters-ը։ ԱՄՆ պետքարտուղարությունից հայտնել են, որ հիմնականում խոսվել է ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի մեծացումը։ Անդրադարձ է եղել Սիրիայի հիմնախնդրին, ինչպես նաեւ Ուկրաինայի հարցին։ Քերին նշել է, որ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը շատ […]
























