24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Տեսակցության եկածի մոտ հայտնաբերվել է սպիտակ փոշենման զանգված

Մայիսի 27-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական խուզարկության են ենթարկել դատապարտյալ Վ. Մ.-ին տեսակցության եկած Գյումրի քաղաքի բնակիչ Կ. Ն.-ին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից։ Վերջինիս մոտից հայտնաբերել են թափանցիկ կպչուն ժապավենով փաթեթավորված փաթեթ` առկա երեք առանձին չափաբաժիններով, ընդհանուրը` 2,0 գրամ քաշով […]

Նարեկ Սարգսյանը համաձայն է` Նժդեհի արձանը Պետրոս Առաջինի նմանակն է

Լրագրողների հետ զրույցում  Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն անդրադարձավ հասարակության մեջ տարածված այն տեսակետին, թե  Գարեգին Նժդեհի արձանը նման է Պետրոս Առաջինին: Սարգսյանն ասաց՝ Գարեգին Նժդեհի արձանը նման է Պետրոս Առաջինին, քանի որ քանդակագործը Պիտերում  է սովորել: «Ընտրվել է այս արձանը,  քանի որ մնացած բոլոր աշխատանքներում Նժդեհը ներկայացված էր կամ ձիով, կամ թրով, կամ զրահով»,- ասաց […]

Արցախի վարչապետը ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մի խումբ ներկայացուցիչների

Մայիսի 29-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մի խումբ ներկայացուցիչների` հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ: ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ վարչապետը ողջունել է հիմնադրամի ներկայացուցիչների հերթական այցը Արցախ և նշել, որ այն նախորդներից տարբերվում է նրանով, որ ապրիլյան իրադարձություններից հետո առաջին այցելությունն […]

Զինվորը հանկարծամահ է եղել

Մայիսի 29-ին` ժամը 22:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի կրակային դիրքում հանկարծամահ է եղել զինծառայող, 1997թ. ծնված Սուրեն Արմենի Մոսիյանը: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ-ն: Զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: […]

Ես ինքս ընդդիմադիր եմ եղել, գիտակցում եմ` ինչ եմ ասում. Արծվիկ Մինասյան

Էկոնոմիկայի նախարարության 2015 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը  ուղղեց Արծվին Մինասյանին «բաց երկնքի» քաղաքականության ոլորտում առկա խնդիրների մասին: Պատգամավորն ասաց՝  «բաց երկնքի» քաղաքականությունը պատճառ դարձավ, որ մի քանի խոշոր ավիափոխադրողներ հեռանան Հայաստանից:  Քոքոբելյանը նշեց՝  «բաց երկնքի» քաղաքականությունն ավերեց ավիացիան: Պատասխանելով Քոքոբելյանի հարցին՝ Արծվիկ Մինասյանն ասաց.  «Ես հասկանում եմ` ընդդիմադիր եք, պետք է […]

«Էտ խոսողները մեզանից հղի են».ջրառատցի Կուկուն զայրացած է/վիդեո/

«Մեր զինվորները արծիվներ են, հովազներ ու վագրեր: Էն հպարտությունը տվեցին ինձ մեր զինվորներս, որ չեք պատկերացնի: Ես միշտ իրանց հետ եմ ու իմ երդմանը տեր եմ: Էտ այլանդակ , լկտի ազգին չեմ վստահում ու իմ մոտի շղթան պետքա զարդարվի թուրքի ականջներով»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց առաջնագծից վերեդարձած ջրառատցի Կուկուն: Նշենք, որ կամք ու համարձակություն ունեցող այս […]

2015 թվականի պետական բյուջեի ծախսերի 7.8%-ը տրամադրվել է տնտեսական հարաբերությունների բաժնին. Ջանջուղազյան

  Ազգային ժողովում նախորդ տարվա պետբյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց Ֆինանսների նախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրեց՝ 2015 թվականի պետական բյուջեի ծախսերի 7.8%-ը տրամադրվել է տնտեսական հարաբերությունների բաժնին` կազմելով ավելի քան 109.8 մլրդ դրամ և 104.6%-ով ապահովելով ծրագրի կատարումը: Հատկացված ֆինանսական միջոցների հիմնական մասը՝  58.1%-ն ուղղվել է տրանսպորտի և գյուղատնտեսության, անտառային տնտեսության, ձկնորսության ու որսորդության (31.2%) բնագավառների ծրագրերի […]

Այսօր արտարժութի շուկայում

Արտարժութի շուկայում այսօր դոլարն արժեւորվել է  3 լումայով` դառնալով 477.82   դրամ, եվրոն արժեզրկվել է`35 լումայով`  դառնալով  533.96 դրամ: Ռուսական ռուբլու գինն նույնպես արժեզրկվել է, այս անգամ`8  լումայով  եւ դարձել`  7.24  դրամ: ՀՀ ԿԲ հրապարակած տվյալների համաձայն` արտարժույթների փոխարժեքները այսօր կազմել է` Փոխարժեք ՀՀ Դրամ  ԱՄՆ Դոլար  477.82  Եվրո 533.96  ՌԴ Ռուբլի 7.24

Ադրբեջանը օդանավակայանից արտաքսում է 8 տարեկան երեխային՝ հայկական ազգանունի պատճառով

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել` նշելով․ «Ադրբեջանը պատրաստվում է Բաքվի «Հեյդար Ալիևի» անվան օդանավակայանից արտաքսել 8-ամյա տղային միայն նրա համար, որ երեխայի ազգանունը հայկական է: Երեխայի մորը և խորթ հորը, որոնց ազգանունները ռուսական են, թույլ են տվել մուտք գործել Ադրբեջան, սակայն առանց երեխայի»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

Ամենաընթերցված