10 ժամ գազ չի լինելու
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ ստորգետնյա գազատարի վերատեղադրման եւ գործող գազատարի հետ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով հուլիսի 28-ին ժամը 10:00-ից մինչեւ ժամը 20:00-ն դադարեցվելու է Դավիթաշեն վարչական շրջանի Դավիթաշենի 2-րդ թաղամասի թիվ 1-ից մինչեւ 47 հասցեների բազմաբնակարան շենքերի, հարակից տարածքի առանձնատների՝ ընդհանուր թվով 2023 բնակիչ-բաժանորդների եւ թվով 16 տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարել 1-04 հեռախոսահամարով: