15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վարչապետն այցելել է Տավուշի մարզ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Ազատամուտում, որտեղ նրան են ներկայացրել համայնքի մանկապարտեզի այս տարեսկզբից մեկնարկած  վերակառուցման աշխատանքների ընթացքը: Աշխատանքների իրականացման նպատակով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից ներդրվել է 182 մլն. դրամ, իսկ համայնքի կողմից՝ 6.5 մլն: Ներկայում շենքում իրականացվում են  ներքին հարդարման աշխատանքներ, իսկ վերակառուցված մանկապարտեզը շահագործման կհանձվի մինչ տարեվերջ: Վարչապետը հանդիպել է նաև տեղի բնակչությանը, ծանոթացել նրանց խնդիրներին, պատասխանել հետաքրքրող հարցերին:

Այնուհետև Հովիկ Աբրահամյանն այցելել է Բաղանիս, որտեղ իրականացվում են խմելու ջրամատակարարման համակարգի վերակառուցման աշխատանքներ: Զեկուցվել է, որ ՀՀ կառավարությանն առընթեր «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ»-ի կողմից 16 կիլոմետր երկարությամբ համակարգի վերակառուցման նպատակով հատկացվել է 263 մլն դրամ: Աշխատանքների արդյունքում ամբողջությամբ կլուծվի համայնքի խմելու ջրամատակարարման խնդիրը: Աշխատանքները գտնվում են ավարտական փուլում:

Բաղանիսից վարչապետ Աբրահամյանն ուղևորվել է «Բագրատաշեն» սահմանային անցակետ՝ ծանոթացել կատարվող շինաշխատանքների ընթացքին: Նշվել է, որ այժմ ավարտին են հասցվել Բագրատաշենի անցակետի մասնաշենքերի կառուցապատման, ներքին և արտաքին հարդարման, կոմունիկացիոն աշխատանքները: Ակնկալվում է, որ նորակառույց անցակետի շինաշխատանքների վերջնական փուլն ավարտին կհասցվի օգոստոսի վերջին: Նոր անցակետում տեղադրված կլինեն ժամանակակակից զննող-հսկող սարքավորումներ։ Մարդկային միջամտությունը կհասցվի նվազագույնի, և քաղաքացիներն ու տնտեսվարող սուբյեկտները կկարողանան կարճ ժամանակահատվածում հատել անցակետը, սահմանահատումն իրականացնել առավել սահուն և արագ: Հովիկ Աբրահամյանը կարևորել է քաղաքացիների համար սահմանի հատման արդի պայմանների ստեղծումը, կուտակումների վերացումն ու բարձրորակ ծառայությունների մատուցումը:

Կառավարության ղեկավարը եղել է նաև մարզի Դեղձավան համայնքում, հետևել մթերման գործընթացին: Վարչապետին տեղեկացրել են, որ Դեղձավանից և նրան հարակից համայնքներից մթերվող միրգը միանգամից արտահանվում է, իսկ գյուղացիական տնտեսություններին վճարումները կատարվում են տեղում:

Այցի շրջանակում Հովիկ Աբրահամյանն այցելել է Իջևանում բնակվող Սահակյանների բազմազավակ ընտանիքին: Վեց զավակ ունեցող ընտանիքին ՀՀ կառավարության և Տավուշի մարզից մեծամասնական համակարգով Ազգային ժողովի պատգամավոր ընտրված Հակոբ Հակոբյանի աջակցությամբ ձեռք է բերվել  նոր բնակարան:

324aa721-8bc1-4e20-a21e-2a6758ba6e83 65dd7e8b-1800-4709-a3b7-8af6d61002d1 9774cca1-a430-46b0-bafe-49dd96e8c336 32fd50e4-e782-4de9-b672-bf04e6514628 2f1e9516-94f0-418e-98bf-6c82230eb110

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ