10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Վթար` Գյուլիքևխյան փողոցի և Գայի պողոտայի խաչմերուկում

Հուլիսի 28-ին, ժամը 23.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուլիքևխյան փողոցի և Գայի պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Zafira» մակնիշի 34 PD 498 (վարորդ՝ Ս. Ի.) և «Opel Corsa» մակնիշի 35 DL 809 պետհամարանիշներով (վարորդ՝ Գ. Մ.) ավտոմեքենաները: «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Գ. Մ.-ը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ