13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ՆԱՅԻՐ ՇՈՒՐՋԴ

Ստիպված վաճառել եմ երիկամս. ազատամարտիկին փորձում են ճնշել/տեսանյութ/

Արտաշատի տարածաշրջանի Նորաշեն գյուղի բնակիչ,  ազատամարտիկ Արսեն Ավետիսյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ ոստիկանությունը փորձում է ճնշել իրեն և թույլ չտալ, որ մասնակցի  ցույցերին: «Ես բազմաթիվ խաղաղ ցույցեր եմ իրականացնել արդարության հասնելու համար, բայց արդեն 1 տարի է ինձ հետպնդում են: Ոստիկանները թույլ չեն տալիս, որ ցույցերի մասնակցեմ կամ հացադուլ  հայտարարեմ: Աղջիկս ծանր հիվանդ […]

Մանե Թանդիլյանի հրատապ գրությունը Վարդևան Գրիգորյանին

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՎԱՐԴԵՎԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ   Հարգելի՛ պարոն Գրիգորյան, Քաջատեղյակ եք, որ Փարաքար համայնքի ջրահեռացման համակարգը, որը կառուցվել էր տարիներ առաջ, ներկայումս չի գործում և ջրահեռացման համակարգի փաստացի բացակայությունը համայնքի համար առաջացնում է կոմունալ և հակասանիտարական խնդիրներ: 26.03.2018թ. ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահն ի պատասխան […]

Մի օր առաջ էր տեսել Քյարամին /վիդեո/

«Առանձնահատուկ մարդ էր, որ նայում եմ այսօրվա օրերին ու հիշում մեր անցյալը՝ հասկանում եմ, որ սովորական մարդու կյանք չէր, որ ապրեց ու գնաց»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քյարամ Սլոյանի մանկության ընկերը, ով նաև զինծառայության է զորակոչվել Քյարամի հետ միասին: «Իրար հաջող արեցինք, բարձրացավ պոստեր ու գիշերը տեղի ունեցավ հարձակումը: Ես մի քանի օր չէի հավատում, […]

«Ավետումից Համբարձում կամ Մեծ Պահք» (ֆոտո)

Գյումրիում բացվել է նկարչուհի Սուսաննա Մկրտչյանի հերթական ցուցահանդեսը: «Ավետումից Համբարձում կամ Մեծ Պահք». անհատական մանրանկարչության ցուցահանդեսի խորագիրը պատահական չի ընտրվել: Այն նվիրված է Քրիստոսի կյանքի հրաշագործ տարիներին: -Երբ կարդում ենք հրաշագործությունները, մեզ թվում է հեքիաթ է, բայց մեծ փիլիսոփայություն ու իմաստ կա թաքնված խորքում: Ուզում եմ հավատալ, որ պիտի հրաշք լինի, մեր երկիրը պետք է […]

«Իմ թխած հացերի համար ուշքերը կերթա». Դաունի համախտանիշով տղայի թխած հացերը սրճարանում կմատուցվեն

20-ամյա Միքայելը  Գյումրիի  «Հայկական Կարիտաս» «Էմիլի Արեգակ» կենտրոնի երիտասարդներից է՝ գյումրեցուն հատուկ հումորով, հյուրընկալ, շփվող ու լավատես։ Նա տարբեր տեսակի յուրահատուկ հացեր է թխում կենտրոն հաճախող երեխաների համար։ 20-ամյա Միքայել Սահակյանը կենտրոնի շահառու է, խոհարարական հմտություններին տիրապետել է կենտրոնի ավագ խոհարար Անահիտ Ավդալյանի ղեկավարությամբ: Միքայելը մեծ սիրով ներկայացնում է հացի իր բաղադրատոմսերը՝ նշելով, որ իր […]

Դեռևս առկա է բիզնես-պետական պաշտոնյա սերտաճումը. Մակարյան

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը գտնում է, որ իշխանությունները պետք է ուշադրություն դարձնեն փոքր ու միջին ձեռնարկատիրությունը: «Դրանք ունեն փոքր ներդրումներ ՀՆԱ-ի մեջ՝ 27 տոկոսից ոչ ավելի։ Արտահանման ցուցանիշներում միկրո և փոքր բիզնեսն առանձնապես դերակատարություն չունեն, բայց սոցիալական նշանակությունը կարևոր է զբաղվածության, ընտանեկան բիզնեսի և ինքնազբաղվածություն ապահովելու տեսանկյունից»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Վերջինս նկատեց, […]

Ավտովթար Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին.Երեք հոգի մահացել է

Մարտի 28-ին, ժամը 18:23 ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հրազդան-Հանքավան Հ-28 ավտոճանապարհի 4-րդ կմ-ին Nissan Elgrang» մակնիշի 75 DU 775 պետհամարանիշով (վարորդ՝ 1958 թ. ծնված Դ. Շ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ցանկապատին. […]

Շաբաթ երեկոյան երիտասարդները կանցկացնեն կանթեղներով երթ (տեսանյութ)

Ավագ շաբաթն սկսվում է  Ծաղկազարդից,  իսկ ավագ հինգշաբթին՝ վաղը,  ամենալեցուն օրերից մեկն է եկեղեցու համար: Ժամը 9-ին օրն սկսվում է ժամերգությամբ, ապաշխարության կարգով է սկսվում, ապա պատարագ է կատարվում, ժամը 4-ին կլինի ոտնլվայի արարողությունն է:  «Սրանով տերը խոնարհության, հեզության օրինակ ցույց տվեց մարդկությանը, քարոզ ու խորհուրդ կար սրա մեջ»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց Արարատյան Հայրապետական […]

Քաղաքացին գիշերը ինքնասպանության փորձ է արել

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 28-ին, ժամը 02:09-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երեւան քաղաքի Հաղթանակ կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ,  Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Փրկարարների, ոստիկանության աշխատակիցների եւ քաղաքացիների համատեղ ուժերով կանխվել է 1980 թ. ծնված Ա. […]

Պետք չէ Երևանը բարձր դասել մյուս ՏԻՄ-երից. լրագրողական կազմակերպությունները դիմելու են ՍԴ (տեսանյութ)

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի խոսքով՝ այն, որ լրագրողների մուտքը փակվում է դեպի կառավարություն, Երևանի քաղաքապետարան, մի քանի մտահոգություններ է առաջացնում: Այս մասին նա նշեց այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին: «Նախ մտահոգությունն այն է, որ խոսքը ՏԻՄ մասին է, որը պիտի ավելի թափանցիկ ու բաց գործունեություն ծավալի, բացի այդ լրագրողները բավականին լավ են լուսաբանել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի