03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՆԱՅԻՐ ՇՈՒՐՋԴ

«Տղուս խփել են տապորով, դանակով` 7-8 տեղով, քրքրել են…». սարսափելի իրավիճակ դատարանում/տեսանյութ/

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր` մարտի 21-ին միջադեպ է տեղի ունեցել։ Դահլիճներից մեկից աղմկելով ու անեծքներ հնչեցնելով  դուրս վազեց մի կին։ Նրան հետևեցին տղամարդիկ: Բոլորն էլ ծայրահեղ լարված ու զայրացած վիճակում էին: Կինը հայտնեց, որ 2 տարի առաջ սպանել են որդուն, ով 7 ամսական բալիկի հայր էր: «Տղուս խփել են տապորով, դանակով` 7-8 տեղով, […]

«Ղեկավարությունը էս վիճակի դոմիկի մեջ կապրի՞, օր մեզի ապրեցնել կուտա»

1988-ի երկրաշարժի 30-ամյա տարելիցին ընդառաջ, «Շիրակ կենտրոնը»  իրականացնում է «30 տեսանյութ դոմիկներում բնակվողընտանիքների մասին» տեսանյութերի պատրաստման և հանրայնացման նախաձեռնություն: Այդ շարքից ներկայացնում ենք հերթական տեսանյութը, որը պատմում է կիսաքանդ տնակում, կաթոցների տակ բնակվող ընտանիքի կացարանային պայմանների մասին: Ներկայացնում ենք «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութը՝ առանց մեկնաբանության:

Հերոսները երբեք չեն մեռնում. Հրաչի բալիկը անհայր մնաց

ՀԵՐՈՍՆԵՐԸ ԾՆՎՈՒՄ ԵՆ ՈՒ ԵՐԲԵՔ ՉԵՆ ՄԵՌՆՈՒՄ Շնորհավոր ծնունդդ, անմահ Հերոս, հավերժ փա՜ռք քեզ`  Հրաչ Գալստյան ` Ասում են, հերոսները չեն մեռնում,նրանք հանկարծ հեռանում են մեզանից: Մարդը մահկանացու է. մենք գնում ենք դեպի անէություն: Բայց մարդը դրա հետ միասին անմահ է. նրա անմահությունն այն բանի մեջ է, թե ինչ կկարողանա նա ստեղծել մարդկանց համար, իր […]

Պատրաստ ենք պատերազմի.գնդապետ Աիդա Սերոբյան /տեսանյութ/

«Երբ նոր էր սկսվել ղարաբաղյան պատերազմը,  Էլչիբեյը  կոնկրետ հայտարարեց, որ 1992 թվի հունիսի 2-ին իր ոտքերը պետք է լվա Սևանա լճում, բայց չլվաց, որովհետև մենք թույլ չտվեցինք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  «Կին ազատամարտիկների միության» նախագահ , գնդապետ Աիդա Սերոբյանը: Սերոբյանը նշում է, որ տարբեր ժամանակահատվածներում Ալիևը նման արտահայտություններ արել է, բայց նրա խոսքերին չեն հավատա անգամ […]

Սարսափելի չէ. Գարիկ Սեփխանյանը հիվանդանոցում է

Երեկ՝ մարտի 18-ին, վթարի է ենթարկվել Full House սիթքոմի սցենարիստ եւ դերասան Գարիկ Սեփխանյանը: Նրա կոլեգաները, որոնք հիվանդանոց այցելության են գնացել դերասանին, սոցցանցերում հրապարակումներ են արել՝ վստահեցնելով, որ Գարիկի հետ ամեն բան կարգին է. «Վթարի է ենթարկվել, բայց Գարիկի հետ ամեն բան նորմալ է: Առողջություն, բռատան»,- իր Instagram-ում գրել է Անդրանիկ Հարությունյանը: Ավելի ուշ դերասանը  իր Facebook-յան էջում գրել է. […]

«Ստացվում է, որ այսօր նախարարն իր տեղում չէ»

Նախկին պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը դեղատոմսերով դեղեր վաճառելու որոշումը որակում է մեկ բառով՝ «հիմարություն»: «Դա չնախապատրաստված կամ համակարգը լավ չուսումնասիրած որոշում էր, այսինքն՝ առանց ուսումնասիրելու նման կորևոր որոշում են կայացրել, ինչպե՞ս կարելի է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Ըստ վերջինիս՝ մաս առ մաս չեղարկվում է այդ որոշումը: «Նախկինում գործող դեղերի գնման համակարգը, ես համոզված եմ, […]

2014-2016-ին Հայաստանից տարեկան միջինը 44 հազար մարդ է հեռացել

«Տարբեր գնահատականներով՝ վերջին 15 տարիներին արտերկրում հայ աշխատանքային միգրանտների թիվը կազմել է մոտ 200-300 հազար»,- այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ  ներկայացնելով Հայաստանի արտաքին միգրացիոն իրավիճակի եռամյա մշտադիտարկում ընտրանքային հետազոտության զեկույցը, նշեց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը: Եգանյանի խոսքով՝  միանշանակ չէ ոչ այս հոսքի վերադարձը, ոչ էլ արտերկրում մնալը, սա դեռ անորոշության դաշտում է, և նրանց հետագա վարքագծով է […]

«Սա տնաքանդություն է»

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գազոնների վրա կրպակներ են կառուցվում: Այս մասին ահազանգում է Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Նա Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել է. «Ես կանգնած եմ Մալաթիա թաղամասի Րաֆֆու փողոցի գազոնի վրա ու նկարում եմ գազոնի շարունակության վրա մեծ թափով կառուցվող կրպակների շարքը: Այս կրպակների շինթույլտվությունները տրվել են […]

Կեղծ ստաժի բազմաթիվ դեպքեր են հայտնաբերվել

Մոնիթորինգի վարչության կողմից ուսումնասիրությունների արդյունքում պարզել ենք, որ 01.08.2017թ.-ից 26 գործատուների մոտ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում կենսաթոշակի 690 գործերով հայտնաբերվել են ոչ հավաստի, ոչ իրավաչափ տվյալներ պարունակող փաստաթղթերի հիման վրա հաշվարկված աշխատանքային ստաժեր, որի ընդհանուր գումարը կազմում է 53 միլիոն 927.323 դրամ: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական […]

Մանկահասակ երեխաներով բնակվում են դժոխային պայմաններում (տեսանյութ)

Ախուրյանում, կոմունալ տարրական պայմաններից զուրկ, խարխուլ դոմիկում են բնակվում մանկահասակ երեխաներով ընտանիքը:  Առանց վարանելու, նրանց կարելի է համարել  Հայաստանում  ամենաաղքատ պայմաններում բնակվող ընտանիք:  Ավելին երկու դպրոցահասակ երեխաներին, սոցիալական ծանր պայմանների պատճառով ուղարկել են մտավոր թերզարգացումունեցող երեխաների հատուկ դպրոց: Նրանց դժոխային ապրելակերպի մասին ներկայացնում են «Շիրակ կենտրոնի» պատրաստած  տեսանյութը՝ առանց մեկնաբանության:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի