26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

2014-2016-ին Հայաստանից տարեկան միջինը 44 հազար մարդ է հեռացել

«Տարբեր գնահատականներով՝ վերջին 15 տարիներին արտերկրում հայ աշխատանքային միգրանտների թիվը կազմել է մոտ 200-300 հազար»,- այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ  ներկայացնելով Հայաստանի արտաքին միգրացիոն իրավիճակի եռամյա մշտադիտարկում ընտրանքային հետազոտության զեկույցը, նշեց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:

Եգանյանի խոսքով՝  միանշանակ չէ ոչ այս հոսքի վերադարձը, ոչ էլ արտերկրում մնալը, սա դեռ անորոշության դաշտում է, և նրանց հետագա վարքագծով է պայմանավորված մեր միգրացիոն հետագա գործընթացների ձևավորումը:

Եգանյանը նշեց, որ միգրացիոն թե մշտական, թե ժամանակավոր հոսքերում անհամամասնորեն բարձր են ներկայացված տղամարդիկ, և վերարտադրողական ու ակտիվ աշխատանքային տարիքի մեծամասնությունը:

«Միգրացիայի հիմնական պատճառներից մեկը՝աշխատանքային-տնտեսական գործոններն են:

«Մեզ պետք չէ ամեն տեսակի միգրացիա, եթե մեր երկիրը տնտեսական առումով լավ զարգանա, մենք ներհոսքի խնդիր չենք ունենա, տասնյակով, հարյուր հազարով մեր հարևաններից կարող են գալ և այստեղ հիմնավորել, իսկ եթե խոսքն այն մասին է, որ մեր հայկական Սփյուռքի հաշվին լինի, ես նման նախադրյալ չեմ տեսնում: Դեռ պետք է այնպես անել, որ չգնան, նոր մյուսներին համոզել, որ գան»,- նշեց բանախոսը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ