26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Դեռևս առկա է բիզնես-պետական պաշտոնյա սերտաճումը. Մակարյան

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը գտնում է, որ իշխանությունները պետք է ուշադրություն դարձնեն փոքր ու միջին ձեռնարկատիրությունը:

«Դրանք ունեն փոքր ներդրումներ ՀՆԱ-ի մեջ՝ 27 տոկոսից ոչ ավելի։ Արտահանման ցուցանիշներում միկրո և փոքր բիզնեսն առանձնապես դերակատարություն չունեն, բայց սոցիալական նշանակությունը կարևոր է զբաղվածության, ընտանեկան բիզնեսի և ինքնազբաղվածություն ապահովելու տեսանկյունից»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

Վերջինս նկատեց, որ ձեռնարկությունների ֆորմալիզացիան է նաև շատ կարևոր:

Սակայն, ըստ նրա, դեռևս առկա է բիզնես-պետական պաշտոնյա սերտաճումը։ «Պետական ապարատում դեռևս առկա է պաշտոններ զբաղեցնող մարդկանց մոտիվացիայի պակաս, պետական պաշտոնյաների անփութություն, հաճախ սխալներ թույլ տալ, դրանց համար պատասխանատվություն չկրել կամ միայն ներողություն խնդրելով հարցն ավարտել»,- ասաց Գագիկ Մակարյանը։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ