03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՆԱՅԻՐ ՇՈՒՐՋԴ

Աշխարհ կանգնի, իջնող կա. ՇՊՀ ռեկտորը աշխատանքից ազատել է Ֆարմանյանի քրոջը

Շիրակի պետական համալսարանի  հանրապետական ռեկտոր Սահակ Մինասյանը աշխատանքից ազատել է համալսարանի պրոռեկտորներից Անահիտ Ֆարմանյանին։ Մայիսի 3-ի երեկոյան նրան ծանուցում է ուղարկվել այն մասին, որ հաջորդ օրվանից  այլեւս աշխատանքի չէ եւ չի զբաղեցնում պրոռեկտորի պաշտոնը։ Անահիտ Ֆարմանյանը չի ստորագրել ծանուցումը եւ այն անօրինական է համարում,  նրա դիտարկմամբ ծանուցումն ուղարկվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի խախտմամբ: Այս ամենի մասին չհաջողվեց […]

Հայտնի են Հայաստանում բուհական ընդունելության միասնական քննությունների օրերը

Հայտնի են Հայաստանում բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության միասնական քննությունների օրերը: Ինչպես տեղեկանում ենք Գնահատման և թեստավորման կենտրոնից, միասնական քննություններն այս տարի կմեկնարկեն հունիսի 1-ին: «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» («Համաշխարհային պատմություն») առարկաներից դիմորդները քննություն կհանձնեն 2018-ի հունիսի 1-ին: «Հայոց լեզու և գրականություն» առարկայի քննությունը նշանակված է հունիսի 5-ին, «Ֆիզիկա»-ն՝ հունիսի 8-ին, «Օտար լեզու»-ն` հունիսի 12-ին, իսկ […]

Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցում պահանջում են տնօրենի հրաժարականը (տեսանյութ)

Ֆեյսբուքյան օգտատեր Արամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութից, որն այս պահին Երեւանի Մոնթեի անվան դպրոցում տիրող իրավիճակն է ներկայացնում, պարզ է դառնում, որ ծնողներն արդեն հավաքվել են դպրոցի դահլիճում ու պահանջում են տնօրենի հրաժարականը, դպրոցում է նաեւ  Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը: Տնօրեն տիկին Ազիզյանը մոտեցել է դահլիճին, նշում է, որ այս ամենը խանգարում է դպրոցի […]

Հայաստան, “опять власть меняется”

Հայտնի ֆիլնի տրամաբանությունը լիովին համընկնում է այսօր մեզանում ծավալվող իրողության հետ. շահ, ահա այս է դրված նրանց մտածելակերպում, ովքեր առաջնորդվում են՝ «որն է քյարը» սկզբունքով: Շահի համար ոմանք փոխեցին եւ շարունակում են փոխել երեսները՝ հարմար դիրքավորվելու համար: Պարոնայք, ամոթ է, սա էլ կանցնի. ինչ եք պատասխանելու ձեր խղճի հարցերին, երբ մենակ մնաք ինքներդ ձեր եւ […]

Վերջին օրերին 16 ֆիզիկական բռնություն է եղել լրագրողների նկատմամբ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ու Երևանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավվասարդյանն այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասացին, որ այս վերջին օրերի իրադարձությունների համատեքստում շատ կարևոր էր լրագրողների, լրատվամիջոցների դերը, ինչը պրոֆեսիոնալ ձևով կատարվեց:  Աշոտ Մելիքյանն ասաց, որ այս ընթացքում լրատվամիջոցների իրավունքների 27 խախտում է արձանագրվել, որոնցից 16-ը ֆիզիկական բռնություններ են եղել: Մանրամասները՝ տեսանյութում: […]

Օտար ափերից եկած հայ բայկերները հարգանքի տուրք մատուցեցին Հերհերի ձորում

Այսօր Շիրակի եւ Լոռու մարզի բնակիչները եկել էին հարգանքի տուրք մատուցել Հերհերի ձորում։ Հենց այստեղ հազարավոր հայեր են մահացել, խոշտանգվել։ Ու ամեն տարի մարդիկ գալիս են խոնարհվում ու ոգեկոչում։ Այսօր ևս բազմամարդ էր Ջարդի ձորը։ Այնտեղ էին արտասահմանից ժամանած մեծ թվով բայկերներ՝ տարբեր ղրոշներով։ Նրանց հետ էր Հայկ էնվերյանը: Նա ժամանել էր Լոնդոնից: Նրա նախնիները […]

«Թուրք ե՞ք»,- հարցրեց: «Գրեթե»,- պատասխանեցի»

Թուրքական «Birgün» թերթի հոդվածագիրը պատմում է իրեն հանդիպած երկու հայերի մասին, որոնցից մեկն անասելի ատելությամբ էր լցված թուրքերի հանդեպ, իսկ մյուսն «այրվում էր» կորուսյալ հողերի կարոտից: «1992 թվականին էր: Վարանեսի քաղաքում էինք: աշխարհի տարբեր անկյուններից ժամանած հյուրերի հետ բարեկամորեն զրուցում էինք: Մի կնոջ հետ միմյանց բարկացրեցինք, ավելի ճիշտ` նա ինձ բարկացրեց: Ուշադիր ինձ էր նայում: […]

Ոստիկանությունը հորդորել է քաղաքացիներին խստագույնս պահպանել երթևեկության կանոնները

Ոստիկանությունը, ապրիլի 24-ին երկրում իրականացվելիք համապետական միջոցառումների անցկացման անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով, կոչ է արել խստագույնս պահպանել երթևեկության կանոնները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Ոստիկանության հայտարարության մեջ ասվում է. «Ապրիլի 24-ին Մեծ եղեռնի սրբադասված նահատակների հիշատակին նվիրված համապետական միջոցառումների անցկացման անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով՝ ՀՀ ոստիկանությունը հորդորում է երթևեկության […]

Մահացել է Ֆերդինանդ Առաքելյանը

Մտավորականների խորհուրդը խոր կսկիծով հայտնում է նշանավոր քանդակագործ, հայտնի հասարակական գործիչ Ֆերդինանդ Առաքելյանի մահվան լուրը։ Ֆերդինանդ Առաքելյանը 1965 թվականին ավարտել է Երեւանի գեղարվեստի ուսումնարանը, 1970 թվականին՝ Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի քանդակի բաժինը։ Ստեղծագործում է մոնումենտալ-հաստոցային քանդակի բնագավառում։ Գործերին բնորոշ են ընդգծված գաղափարայնությունը, պաթոսը, մոնումենտալ ընդհանրացումները։ Գործերից պահվում են Մոսկվայի Արեւելքի ժողովուրդների թանգարանում, ՌԴ մշակույթի նախարարության, Կրեմլի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի