Աշխարհ կանգնի, իջնող կա. ՇՊՀ ռեկտորը աշխատանքից ազատել է Ֆարմանյանի քրոջը
Շիրակի պետական համալսարանի հանրապետական ռեկտոր Սահակ Մինասյանը աշխատանքից ազատել է համալսարանի պրոռեկտորներից Անահիտ Ֆարմանյանին։
Մայիսի 3-ի երեկոյան նրան ծանուցում է ուղարկվել այն մասին, որ հաջորդ օրվանից այլեւս աշխատանքի չէ եւ չի զբաղեցնում պրոռեկտորի պաշտոնը։
Անահիտ Ֆարմանյանը չի ստորագրել ծանուցումը եւ այն անօրինական է համարում, նրա դիտարկմամբ ծանուցումն ուղարկվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի խախտմամբ:
Այս ամենի մասին չհաջողվեց մեկնաբանություն ստանալ Սահակ Մինասյանից, նրա բջջային հեռախոսահամարն անհասանելի է:
Բայց նշենք, բուհում, շատ կառուցվածքային փոփոխություններ են կատարվում ու սա ևս կարող է այդ համատեքստում լինի:
Հիշեցնենք, որ Անահիտ Ֆարմանյանը ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրն է, ով սկսեց բուհում աշխատել Վարդևան Գրիգորյանի ռեկտորության վերջին տարիներին ու լուրեր էին շրջանառվում, որ նա է լինելու հաջորդ ռեկտորը: Բայց Սահակ Մինասյանը նշանակվեց հաջորդը, իսկ Անահիտ Ֆարմանյանը պրոռեկտոր էր արտաքին կապերի հարցերով: