09 Մարտի, Կիրակի, 2025
KFC

ԴԵՊՔԵՐ

Օձը տուն էր մտել

Սեպտեմբերի 12-ին, ժամը 08.33-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզ Արփի գյուղի 1-ին փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկի բակում օձ է նկատվել, որը բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բռնել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Բերման են ենթարկվել 48 ակտիվիստ.ոստիկանության հայտարարությունը

Ազատության հրապարակից այսօր՝ սեպտեմբերի 12-ից, բերման են ենթարկվել 48 ակտիվիստ: Ոստիկանության տարածած հայտարարության մեջ ասվում է. «Սեպտեմբերի 11-ին Երեւանի «Ազատության» հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնության կողմից կազմակերպված հավաքի մասնակիցները, խախտելով Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի՝ 08.09.2015թ. որոշմամբ սահմանված երթուղին, առանց «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված ընթացակարգերի պահպանման երթ են իրականացրել դեպի Բաղրամյան պողոտա՝ ամբողջությամբ արգելափակելով դրա […]

Լույսը չբացված ոստիկանությունը ցրեց ցույցը.կան բերման ենթարկվածներ

Ոստիկանությունը այսօր առավոտյան ժամը 5։30-ի շրջանում բացեց Բաղրամյան պողոտան՝ բռնի ուժով տարածքից հեռացնելով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ակտիվիստներին։ Կան բերման ենթարկվածներ։ Մանրամասները` azatutyun.am-ի տեսանյութում:

Դարձել եմ ռեժիմի ոխերիմ թշնամին.Հայկ Կյուրեղյանի պաշտպանական ճառը

«Ամբաստանյալի աթոռին եմ հայտնվել լինելով ապաքաղաքական անձնավորություն: Դարձել եմ ռեժիմի ոխերիմ թշնամին, ու պահանջում են 14 տարվա ազատազրկում իմ համար: Եթե սոցիալական խնդիրներ լինեին, ես այդ քայլին չէի գնա, բայց այստեղ այլ խնդիր է, այն խնդիրը, երբ զիջելու, նահանջելու տեղ չունի մարդ: Խնդիրը ռեժիմի ամենաթողությունն է, ես որպես մարդ թույլ չեմ տա, որ ամենաթողություն լինի: […]

Ինքնասպանի թողած երկտողը մեղադրել է իրավապահներին

Ինքնասպանության հասցնելու գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ: Այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի բաժնից և հիշեցնում, որ 2015 թվականի օգոստոսի 19-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ կախվելու միջոցով ինքնասպան է եղել քաղաքացի Համազասպ Հ.-ն: Դիակի զննության ժամանակ Համազասպ Հ.-ի տաբատի […]

Կինը պատժել է ամուսնուն` իմանալով նրա դավաճանության մասին /ֆոտո/

Նովոսիբիրսկի բնակչուհին, իմանալով, որ ամուսինն իրեն դավաճանում է երիտասարդ մի կնոջ հետ եւ պատրաստվում է լքել իրեն: Բարկացած կինը ձվերով հարվածել է ամուսնու մեքենային, անիվները ծակել ու ներկով վրան գրել` ծեր ոչխար: Բացի այդ, նա մի նամակ է գրել ու փակցրել մեքենային, որով մանրամասն պատմել է ամուսնու արարքի մասին:

Դեռ ծանր է

Կառավարությունում ինքնասպանության փորձ կատարած  պետական օբյեկտների պահպանության վարչության աշխատակից Լյուդվիգ Հովհաննիսյանը վերակենդանացման բաժանմունքում  է: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում  տեղեկացրեց թիվ 1 համալսարանական կլինիկայի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը: Սահակյանը նշեց, որ Հովհաննիսյանի վիճակը շարունակում է ծանր մնալ: Հիշեցնենք, որ երեկ Կառավարությունում ատրճանակով սեփական քիմքին կրակած տղամարդը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական կլինիկա: Նախնական տեղեկությունների համաձայն […]

Կառավարության անվտանգության աշխատակիցը ինքնասպանության փորձ է արել

Կառավարությունում անվտանգության աշխատակիցներից մեկը ինքնասպանության փորձ է կատարել: Կառավարությունում ինքնասպանության փորձ  կատարած անվտանգության աշխատակցին տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: 32 ամյա Լյուդվիգ Հովհաննիսյանը մինչև ինքնասպանության փորձը գրություն է թողել, որի բովանդակությունը դեռ պարզ չէ: «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը  լրագրողներին տեղեկացրել է, որ իրենց մոտ տեղափոխվածը 32-ամյա տղամարդ է, ով հրազենային […]

Մարմինի հետ կապված բարդույթներից հայ կանայք ազատվել են. լողավազաններ զգեստով չեն մտնում

Նորաձևության բլոգեր Մարիաննա Քաբաբյանն ասում է, որ այլևս լողավազաններում, ծովափերին, Սևանա լճի ափին գրեթե չեն հանդիպի կանայք, ովքեր լողազգեստ չեն կրում, այլ հագուստներով են լողում, ինչը նախկինում տենդենց էր դարձել հայ մի շարք կանանց մոտ: ”Շատ է փոխվել ամեն ինչ, հիմա լողազգեստներ հիշեցնող կարճ զգեստներով հայ կանայք քաղաքում են շրջում, ինչն այդքան էլ գեղեցիկ չի […]

Ամերիկուհին մահվանից երկու տարի անց շնորհավորել է ընտանիքին Սուրբ ծնունդի կապակցությամբ /վիդեո/

Ամերիկուհի Բրենդա Շմիտցը մահացել է 46 տարեկանում` քաղցկեղից: Մինչ այդ նա որոշել է անակնկալ մատուցել ամուսնուն եւ չորս երեխաներին: Նա նամակ է գրել ընտանիքի անդամներին` ընկերներից մեկին խնդրելով փոխանցել լրագրողներին, բայց միայն այն ժամանակ, երբ ամուսնու կողքին այլ կին կհայտնվի եւ կփորխարինի իր երեխաների մորը: Եվ, մի քանի օր  առաջ, կնոջ մահից 2 տարի անց, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի