01 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Կառավարության անվտանգության աշխատակիցը ինքնասպանության փորձ է արել

Կառավարությունում անվտանգության աշխատակիցներից մեկը ինքնասպանության փորձ է կատարել:

Կառավարությունում ինքնասպանության փորձ  կատարած անվտանգության աշխատակցին տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: 32 ամյա Լյուդվիգ Հովհաննիսյանը մինչև ինքնասպանության փորձը գրություն է թողել, որի բովանդակությունը դեռ պարզ չէ:

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը  լրագրողներին տեղեկացրել է, որ իրենց մոտ տեղափոխվածը 32-ամյա տղամարդ է, ով հրազենային վնասվածք է ստացել գլխի շրջանում:

Վիրավորի վիճակը ծանր է:

Ոստիկանությունից տեղեկացրել են, որ գործը վարում է Քննչական կոմիտեն:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ