16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Մարմինի հետ կապված բարդույթներից հայ կանայք ազատվել են. լողավազաններ զգեստով չեն մտնում

Նորաձևության բլոգեր Մարիաննա Քաբաբյանն ասում է, որ այլևս լողավազաններում, ծովափերին, Սևանա լճի ափին գրեթե չեն հանդիպի կանայք, ովքեր լողազգեստ չեն կրում, այլ հագուստներով են լողում, ինչը նախկինում տենդենց էր դարձել հայ մի շարք կանանց մոտ: ”Շատ է փոխվել ամեն ինչ, հիմա լողազգեստներ հիշեցնող կարճ զգեստներով հայ կանայք քաղաքում են շրջում, ինչն այդքան էլ գեղեցիկ չի նայվում, տենդենցը լիովին անցել է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց բլոգերը:

”Թե ծովում, թե լողավազաններ հաճախելիս բոլորը նորմալ կրում են շետ գեղեցիկ լողազգեստներ, բարդույթները` մարմնի հետ կապված փոքր-ինչ վերացել են: Կանայք էլ հասկանում են, որ բնական է, որ ոչ ոք անթերի մարմին չունի, նույնիսկ այն մոդելները, որոնց լուսանկարները մեզ մոտ նախանձ են առաջացնում, դա ֆոտոշոփի արդյունք է ավելի շատ, ճիշտ լույսի ու լուսանկարչի աշխատանք, քան իրականում մարմնի”,-նշեց Քաբաբյանը ու խորհուրդ տվեց հայ կանանց. ”Նման բարդույթնրեն անտեղի են նման վայրեր հաճախելիս”:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ