07 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ամերիկուհին մահվանից երկու տարի անց շնորհավորել է ընտանիքին Սուրբ ծնունդի կապակցությամբ /վիդեո/

Ամերիկուհի Բրենդա Շմիտցը մահացել է 46 տարեկանում` քաղցկեղից: Մինչ այդ նա որոշել է անակնկալ մատուցել ամուսնուն եւ չորս երեխաներին: Նա նամակ է գրել ընտանիքի անդամներին` ընկերներից մեկին խնդրելով փոխանցել լրագրողներին, բայց միայն այն ժամանակ, երբ ամուսնու կողքին այլ կին կհայտնվի եւ կփորխարինի իր երեխաների մորը:

Եվ, մի քանի օր  առաջ, կնոջ մահից 2 տարի անց, նրա նամակը հայտնվում է STAR 102.5 ռադիոկայանում: Հաղորդումը, որի ընթացքում կարդում են ունկնդիրների ցանկությունները` հրավիրում են նաեւ Բրենդայի ամուսնուն` Դեվիդին:

“Ողջույն, ես Բրենդան եմ: Ես մաղթանք ունեմ իմ ընտանիքին` ամուսնուս, երեխաներիս և այն կնոջը, ով գուցե լինի նրա կողքին: Թող նրանք իմանան, որ ես սիրում եմ իրենց և թող որ այս դաժան աշխարհում նրանք իրենց միշտ երջանիկ զգան”,-գրված է եղել նամակում:

Նամակը Բրենդայի ընտանիքի համար դարձել է Սուրբ ծննդյան յուրօրինակ շնորհավորանք:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ