18 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

ԴԵՊՔԵՐ

Տղամարդը հիվանդության պատճառով պարբերաբար խեղդում է կնոջը

70-ամյա ավստրալացի տղամարդը ամեն գիշեր կռվում է, խեղդում կնոջը, մտնում զգեստապահարանի մեջ, գոռում ու դեն նետում շորերը: Դրան զուգահեռ տղամարդը երազ է տեսնում, թե իբր իր վրա ցանկանում են հարձակվել, եւ ինքը փախչում է: Առավոտյան տղամարդը չի հիշում, թե ինչ էր արել գիշերը, գրում է News.com.au-ն:  Անվտանգությունից ելնելով` տղամարդը քնելուց առաջ ձեռքը կապում է մահճակալին, […]

Արթուր Աբրահամը կոչ է անում քվերակել Արամ Mp3-ի օգտին

Բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը ֆեյսբուքյան իր էջի միջոցով կոչ է արել քվեարկել Արամ Mp3-ի օգտին: Հիշեցնենք, որ այսօր 23.00-ին կկայանա Եվրատեսիլ մրցույթի եզրափակիչը: ”Այսօր երեկոյան դիտելու եմ Եվրատեսիլը և քվեարկելու եմ իմ ընկերոջ Արամ Mp3-ի օգտին: Միացեք ինձ”,-գրել է Աբրահամը:

”Միասին հաղթենք Եվրատեսիլում”. Արաս Օզբիլիս

Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի ”Սպարտակի” կիսապաշտպան Արաս Օզբիլիսն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է լուսանկար եւ կոչ արել այսօր երեկոյան Կոպենհագենում կայանալիք Եվրատեսիլի եզրափակչի ժամանակ քվեարկել Հայաստանի օգտին: ”Tomorrow 10.05.2014 THE GRAND FINAL ! Don’t forget to vote for Armenia #7 .. Let’s win Eurovision together”,- գրել է Օզբիլիսը:

Կոնչիտա Վուրստը` եզրափակչում. հայտնի են “Եվրատեսիլ 2014”-ի եզրափակչի բոլոր երկրները

Քիչ առաջ Կոպենհագենի B&W Hallerne համերգասրահում ավարտվեց “Եվրատեսիլ 2014” մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը: Հեռուստադիտողների ու ժյուրի քվեարկությունների արդյունքներով եւս 10 երկրի ներկայացուցիչներ անցան եզրափակիչ: Այդ երկրներն են` Շվեյցարիան, Սլովենիան, Լեհաստանը, Ռումինիան, Նորվեգիան, Հունաստանը, Մալթան, Բելառուսը, Ֆինլանդիան, Ավստրիան:  Եզրափակչում հայտնվեց նաեւ Եվրատեսիլի ամենաէպոտաժային մասնակիցը` Ավստրիայի ներկայացուցիչ Կոնչիտա Վուրստը` “մորուքավոր տղամարդը”: Հիշեցնենք, որ երկու օր առաջ տեղի ունեցած […]

Բորտ-ուղեկցորդուհիները պահանջում են փոխել չափազանց սեքսուալ համազգեստի ձեւը /ֆոտո/

Հոնկոնգյան  Cathay Pacific ավիաընկերության բորտ-ուղեկցորդուհիները պահանջել են ղեկավարությունից փոխել իրենց համազգեստի դիզայնը: Նրանք ասում են, որ իրենց ներկայիս` չափազանց սեքսուալ համազգեստի պատճառով բազմաթիվ խնդիրներ են ունենում:  Նրանք ասել են, որ չափազանց կարճ կարմիր կիսաշրջազգեստները եւ գրկող սպիտակ շապիկներըիրենց վրա են կենտրոնացնում տղամարդ ուղեւորների ուշադրությունը, ինչն էլ իր հետ բերում է տղամարդ ուղեեւորների կողմից սեռական ոտնձգությունների:  Բորտ-ուղեկցորդուհիները […]

Անհավանական ամուսնություն

36-ամյա ամերիկուհի Կլարիս Հարտը կույր աղիի սուր նոպա է ունեցել հարսանիքից բառացիորեն ժամեր առաջ: Նա ուժեղ ցավեր է ստացել, եւ նրա փեսացուն ստիպված է եղել նրան հիվանդանոց տանել: Սակայն Կլարիսը փեսացուին հրահանգել է իր հետ վերցնել մատանիներն ու հայտարարել է, որ ինքն ամեն գնով ամուսնանալու է:  Երբ կինը հիվանդանոց է հասել, բժիշկներն ասել են, որ […]

Շոկ. տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է ուրվականը հարձակվում մարդու վրա /վիդեո/

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երեւում է, որ ուրվականը հարձակվում է մարդու վրա: Տեսանյութում երեւում է, թե ինչպես է միջանցքով անցնող տղամարդու վրա հարձակվում ուրվականը, գցում նրան ու ոտքից քարշ է տալիս: Տեսանյութի հեղինակը, ով տեղադրել է այն YouTube, հավատացնում է, որ այն իրական տեսանյութ է, մոնտաժված չէ: “Ծիծաղելի է կարդալ նրանց մեկնաբանությունները, ովքեր գրում […]

”Այոոոոոոո, ես արեցի դաաաաաաա … ”

Facebook-յան օգտատերերն իրենց շնորհավորանքներն ու շնորհակալությունները համացանցի միջոցով փոխանցում են Արամ MP3-ին, ով երեկ իր ”Not alone” երգով անցավ Եվրատեսիլի եզրափակիչ փուլ: ”Հաջորդ տարվա ”Երվրատեսիլը” Հայաստանում տեսնելու սպասելիքով. շնորհավորում եմ Արամ MP3-ին տպավորիչ ելույթի առիթով”,-գրել է պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: ”Այ սենց հանգիստ, առանց ներվայնանալու գնում ենք առաջ, Արամ ջան: Ապրես, շնորհավոր!!!”,-գրել է շոումեն Հայկ Մարությանը: […]

1000 տարի երաշխիքով կոշիկներ են ստեղծվել /ֆոտո/

Բրիտանացի դիզայներ Քրիս Շելլիսը ստեղծել է աշխարհի ամենադիմացկուն բարձրակրունկ կոշիկները: Նա ասել է, որ կոշիկները հազար տարվա դիմացկության երաշխիք ունեն: Կոշիկները պատրաստված են չժանգոտող երկաթից ու արծաթից: Դիզայներն ասել է, որ դիմացկությունից բացի, կոշիկները եւս մեկ շատ կարեւոր արժանիք ունեն` դրանք աշխարհի ամենահարմարավետ կոշիկներն են: Այս կոշիկների մեկ զույգն արժե 1 600 դոլար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի