08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Կոնչիտա Վուրստը` եզրափակչում. հայտնի են “Եվրատեսիլ 2014”-ի եզրափակչի բոլոր երկրները

Քիչ առաջ Կոպենհագենի B&W Hallerne համերգասրահում ավարտվեց “Եվրատեսիլ 2014” մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը: Հեռուստադիտողների ու ժյուրի քվեարկությունների արդյունքներով եւս 10 երկրի ներկայացուցիչներ անցան եզրափակիչ: Այդ երկրներն են` Շվեյցարիան, Սլովենիան, Լեհաստանը, Ռումինիան, Նորվեգիան, Հունաստանը, Մալթան, Բելառուսը, Ֆինլանդիան, Ավստրիան: 

Եզրափակչում հայտնվեց նաեւ Եվրատեսիլի ամենաէպոտաժային մասնակիցը` Ավստրիայի ներկայացուցիչ Կոնչիտա Վուրստը` “մորուքավոր տղամարդը”:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ տեղի ունեցած առաջին կիսաեզրափակչից հետո եզրափակիչ էին անցել Չեռնոգորիան, Հունգարիան,Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Սան Մարինոն, Ուկրաինան, Շվեդիան,Նիդեռլանդները, Իսլանդիան:

Եզրափակչին նրանց կմիանան նաեւ Բրիտանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ նախորդ տարվա հաղթող երկիր Դանիայի մասնակիցները:

Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 10-ին, որտեղ ելույթ կունենան թվով 26 երկրների մասնակիցներ:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ