18 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

ԴԵՊՔԵՐ

Բալիում մերսման արարողություն է տեղի ունեցել հազարավոր մարդկանց մասնակցությամբ /ֆոտո/

Բալի կղզու լողափերից մեկում մերսման համընդհանուր արարողություն է տեղի ունեցել: Մերսողները սկսել են աշխատել միաժամանակ, մերսման ընթացքը եղել է 15 րոպե: Մերսմանը մասնակցել են հազարավոր մարդիկ, եւ այս միջոցառումը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:

Տղամարդը ցանկանում է ամուսնանալ իր նոթբուքի հետ

Սերն ինչին ասես` կպչում է: Սակայն զգացմունքն առավել դաժան է վարվել Ֆլորիդայի բնակիչ Մարկ Սեվյեի հետ: Նա որոշել է ամուսնանալ իր նոթբուքի հետ: Նա դատարան է դիմել` պահանջելով օրինականորեն թույլատրել իրեն ամուսնանալ իր նոթբուքի հետ: “Ժամանակի հետ հասկացա, որ իմ նոթբուքի հետ սեռական կյանքն ավելի լավն է, քան կանանց հետ: Ես սիրահարվեցի իմ նոթբուքի հետ”,- […]

Տաքսու վարորդը վերադարձել է ուղեւորին մեքենայում մոռացած 27 հազար դոլարը

Չինաստանում տաքսու վարորդը մեքենայում գտել է թղթե տոպրակով 27 հազար դոլար, որը մոռացել էին ուղեւորները: Վարորդն անմիջապես սկսել է ուղերորների որոնումն ու ի վերջո գտնելով նրանց` վերադարձել է գումարն անուշադիր ուղեւորներին: Ուղեւորները երիտասարդ տղա եւ աղջիկ են եղել, պարզվել է` նրան այդ գումարը հավաքել էին` նոր մեքենա գնելու համար: Երջանկացած ուղերորները, իբրեւ երախտագիտության նշան, ցանկացել […]

Որ երկրներում են առավել համբերատար դավաճանության հանդեպ

Համաշխարհային “Պյու” սոցիոլոգիական ընկերությունը ուսումնասիրություն է արել` պարզելու համար, թե ինչպես են մարդիկ վերաբերվում իրենց զույգի դավաճանությանը: Հարցմանը մասնակցել է 40 117 մարդ աշխարհի 40 երկրներից: Պարզվել է, որ ամուսնու կամ կնոջ դավաճանության հանդեպ ամենից համբերատարը ռուսներն են: Իսկ ահա ամենից բացասական վերաբերմունք դավաճանության հանդեպ դրսեւորել են իսպանացիները:

Երկվորյակները ծնվել են իրար ձեռք բռնած /ֆոտո, վիդեո/

Ամերիկուհին երկու ամիս հիվանդանոցում մնալուց հետո երկվորյակ աղջիկների է լույս աշխարհ բերել, որոնք ծնվել են իրար ձեռք բռնած: Երեխաների ընկերքն ընդհանուր է եղել, ինչը, բժիշկների խոսքերով` հազվադեպ հանդիպող երեւույթ է, հանդիպում է 10 000 հղիներից մեկի մոտ միայն:  Ջեննան եւ Ջիլիանը ծնվել են կեսարյան հատումով, նրանք կշռելիս են եղել 2.5-ական կիլոգրամ:

“Եվրազիայի ձայնը”. Ռուսաստանի պատասխանը “Եվրատեսիլին”

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Վալերի Ռաշկինը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է հրաժարվի “Եվրատեսիլ” երգի մրցույթին մասնակցությունից հրաժարվի: Պատգամավորն ասել է, որ Ռուսաստանը պետք է նոր երաժշտական մրցույթ ստեղծի` ի հեճուկս “Եվրատեսիլի”, որը կկոչվի “Եվրաստիայի ձայնը”,- տեղեկացնում է Интерфакс-ը:  “Վերջին Եվրատեսիլի արդյունքները համբերության բաժակը լցրեցին: Պետք է հենց հիմիկվանից էլ հրաժարվել այս մրցույթից, պետք է այդ […]

Առյուծները երեք տարի կերակրել են թակարդի մեջ ընկած իրենց ընկերոջը /ֆոտո/

Տանզանիայում առյուծները երեք տարի շարունակ հոգ են տարել իրենց ընկերոջ մասին, ով թակարդում էր հայտնվել եւ դանդաղ մահանում էր: Ազգային պարկի աշխատակիցները պատմել են, որ վայրի կենդանիները ոչ թե սպանել են թակարդն ընկած առյուծին, այլ իրենց որսից ամեն անգամ նրան ուտելիք են բերել, չեն թողել, որպեսզի նա սատկի: Ավելի ուշզբոսաշրջիկների օգնությամբ առյուծին ազատել են թակարդից […]

Ցանկացել է զուգարան մտնել, ձերբակալվել է` ինքնաթիռը գրավելու փորձի համար

Բրիսբեն-Բալի չվերթն իրականացնող ավստրալական Virgin Blue ինքնաթիռի ուղեւորը փորձել է մտել օդաչուների խցիկը: Օդաչուներն անմիջապես տագնապի ազդանշան են ուղարկել, եւ ինքնաթիռը ստիպված վայրէջք է կատարել: Երբ ոստիկանությունն ուղեւորին բերման է ենթարկել, պարզվել է, որ տղամարդը թռիչքից առաջ ցավազրկողի փոխարեն լուծողական է խմել, եւ ինքնաթիռում այդպես փորձել է մտնել խցիկ, քանի որ օդաչուների խցիկը շփոթել է զուգարանի հետ:

Ֆուտբոլային հանդիպման ժամանակ զոհվել է 15 մարդ/վիդեո/

Կոնգոյում ֆուտբոլային հանդիպման ընթացքում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ զոհ է գնացել 15 մարդ: Մահերը գրանցվել են այն բանից հետո, երբ ոստիկանությունը սկսել է ֆուտբոլասերների դեմ կիրառել արցունքաբեր գազ: Տեղի ակումբը պարտվել էր 0-1 hաշվով, ինչից հետո երկրպագուները հարձակվել են ոստիկանների վրա: Ավելի քան 20 մարդ ստացել են ծանր վնասվածքներ:

6 դոլարի համար կինը զրկվել է իր տնից

Փենսիլվանիայի բնակչուհի Աիլին Բատտիստին իր տան պետական վարձերը մուծել է սահմանված օրվանից ընդամենը 6 օր անց, սակայն այդ 6 օրն էլ բավական է եղել` նրան սեփական տանից զրկելու համար: 6 օրվա ընթացքում 6 դոլարի պարտք է կուտակվել, ինչի մասին կինը չի իմացել: Ապա այդ գումարը մի քանի տարում մեծացել է, ինչի հետեւանքով կնոջը զրկել են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի