17 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Անհավանական ամուսնություն

36-ամյա ամերիկուհի Կլարիս Հարտը կույր աղիի սուր նոպա է ունեցել հարսանիքից բառացիորեն ժամեր առաջ: Նա ուժեղ ցավեր է ստացել, եւ նրա փեսացուն ստիպված է եղել նրան հիվանդանոց տանել: Սակայն Կլարիսը փեսացուին հրահանգել է իր հետ վերցնել մատանիներն ու հայտարարել է, որ ինքն ամեն գնով ամուսնանալու է: 

Երբ կինը հիվանդանոց է հասել, բժիշկներն ասել են, որ նրան անհապաղ պետք է վիրահատեն: Հարտն ու Բերին պնդել են, որ իրենք նախքան վիրահատությունը պետք է ամուսնանան: 

Բժիշկները ստիպված զիջել են զույգին եւ կազմակերպել նրանց հարսանեկան արարողությունը, որը վարել է բժիշկներից մեկը: 

Կլարիսը հարսի շորի փոխարեն հագել է կապույտ բժշկական խալաթ, իսկ քողի փոխարեն նրա գլխին բժշկական թափանցիկ կտոր են դրել: 

Հարսանեկան յուրօրինակ արարողությունից անմիջապես հետո կնոջը վիրահատության են ենթարկել:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ