10 Մայիսի, Saturday, 2025
KFC

ԴԵՄՔԵՐ

Ամերիկյան քաղաքը վաճառքի է հանվել

ԱՄՆ-ի Վայոմինգ նահանգի Բուֆորդ քաղաքը, որտեղ միայն մեկ մարդ է բնակվում, աճուրդի է հանվել: Միակ բնակիչ Դոն Սեմոնսը, որն ինքն իրեն քաղաքապետ է հռչակել, որոշել է փոխել բնակության վայրը եւ վաճառել իր տնտեսությունը: Աճուրդը նշանակված է ապրիլի 5-ին, սկզբնական գինը 100 հազար ամերիկյան դոլար է: Սեմոնսը Բուֆորդում ապրած օրերն իր եւ իր ընտանիքի համար հիասքանչ […]

Գյուղապետն արգելել է համագյուղացիներին մահանալ

Իտալիայի հարավում գտնվող Ֆալչանո Դել Մասսիկոյի գյուղապետն արգելել է տեղի բնակիչներին մահանալ: Հրամանը վերաբերում է նաեւ գյուղի հյուրերին: Նման տարօրինակ որոշման պատճառն այն է, որ գյուղը չունի գերեզմանոց: Մինչ վերջին ժամանակներս գյուղացիներն օգտվել են հարեւան Կարինոլա փոքր քաղաքի հողերից: Գյուղը Կարինոլայից առանձնացվել է 1964-ին: Երկար ժամանակ նախատեսվել է մեծացնել քաղաքի գերեզմանոցը, որպեսզի ինչ-որ մաս հատկացվի […]

Մադոննան ծանր վնասվածքներ է ստացել /ֆոտո/

Մադոննան ցույց է տվել երկրպագուներին, թե ինչ ջանասիրությամբ է պատրաստվում առաջիկա համաշխարհային շրջագայությանը: Աստղը Ֆեյսբուքում տեղադրել է կապտուկներով նկարները, որոնք նա ստացել է փորձերի ժամանակ: 53-ամյա փոփ-թագուհին վնասվածքներ է ստացել ոտքին, ճղել է շրթունքը և կապտեցրել հետույքը:

Բասկովը վերջին անգամ որդուն միայն հեռուստացույցով է տեսել /վիդեո/

Երգիչ Նիկոլայ Բասկովը խոստովանել է, թե ինչու է ավարտվել նրա ու Անաստասիա Վոլոչկովայի սիրավեպը: “Նա վերադարձավ ամուսնու մոտ, և նրանց ընտանիքը կրկին միավորվեց: Ուրախ եմ, որ ընտանիքի քանդվելու պատճառ չդարձա”,- ասել է Բասկովը: Բացի դա, Բասկովը խոստովանել է, թե ինչու է միշտ անտրամադիր: Նրա խոսքով` կնոջ հետ ապահարզանից հետո նա ոչ մի հնարավորություն չունի որդուն […]

Ուիթնի Հյուսթոնի դուստրը պատրաստվում է փոխել անունը

Հանրահայտ երգչուհու դուստրն այլևս ոչ մի կապ չի ուզում ունենալ հոր հետ: 19-ամյա Բոբի Քրիստինա Բրաունը ուզում է դառնալ պարզապես Քրիստինա Հյուսթոն: Այդպիսով աղջիկն ուզում է բոլոր կապերը վերջնականորեն խզել հոր` երաժիշտ Բոբի Բրաունի հետ: Ինչպես պարզվել է, նման մտադրություն աղջիկն ունեցել է դեռևս մոր կենդանության օրոք, սակայն Հյուսթոնը երկար ժամանակ համոզել է դստերը չանել […]

‘Արմավիան’ դարձյալ կթռչի. “Զվարթնոցի” հետ պայման են կապել

‘Արմավիա‘  ազգային ավիափոխադրողի եւ ‘Զվարթնոց’ միջազգային օդանավակայանի  ներկայացուցիչների միջեւ մարտի 13-ին տեղի ունեցած հանդիպումը դրական արդյունք է տվել:  Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը: Նրա խոսքով` հանդիպման մասնակիցներն են եղել ‘’Զվարթնոց’’-ի , ‘’Արմավիա’’-ի, ՀՀ  Կենտրոնական բանկի , ՀՀ Ֆինանսերի նախարարության եւ ՏՄՊՊՀ ներկայացուցիչները: ‘’ Գալով […]

Բարում ծեծկռտուք սարքած պատգամավորը լքել է կուսակցության շարքերը /վիդեո/

Լեյբորիստական կուսակցության բրիտանացի պատգամավոր Էրիկ Ջոյսը, ով ծեծկռտուք էր կազմակերպել Համայնքների պալատի մոտ գտնվող բարում, լքել է կուսակցության շարքերը: Նրա խոսքով` “ինքն անձնական խնդիրներ ունի, որոնցով պետք է զբաղվել”, գրում է “The Guardian”-ը: Կուսակցությունից դուրս գալու դիմումը ներկայացնելիս լեյբորիստը ներողություն է խնդրել նրանցից, ում վրա հարձակվել է եւ նրանց շնորհակալություն է հայտնել “հարգանքի արժանի” վերաբերմունքի […]

Սինդի Քրոֆորդը նախանձում է սեփական դստերը /ֆոտո/

Հայտնի մոդել Սինդի Քրոֆորդի 10-ամյա դուստր Կայա Գերբերը արդեն շատ հասուն ու գեղեցիկ տեսք ունի, և ինչպես խոստովանել է Սինդին, նայելով դստերը` մոդելը չի կարողանում զսպել նախանձի զգացումը. “Նա այնպիսի մաշկ ունի, ինչպես ես` անցյալում: Ես ուզում եմ վերադարձնել այն: Նա ճիշտ այդպիսի ոտքեր և մազեր ունի”: Այնուամենայնիվ, Սինդին խոստացել է ամեն կերպ աջակցել դստերը, […]

Ալլա Պուգաչովան շոկի է ենթարկել երկրպագուներին՝ ներկայանալով առանց շպարի /ֆոտո/

Պրիմադոննան որոշել է իր մասին հիշեցնել բավական ինքնատիպ կերպով: Ալլա Պուգաչովան ինտերնետում է տեղադրել իր նկարները, որտեղ նա առանց շպարի է: Այդ նկարները հայտնվել են սոցիալական ցանցերում, հենց երգչուհու ձեռքով: Որոշ ժամանակ անց Պուգաչովան կրկին ջնջել է այդ նկարները: Սակայն երկրպագուներից ոմանց հաջողվել է դրանք պահպանել, և այժմ այդ նկարները տարածվել են ողջ համացանցով մեկ:

Բացվել է Ուիթնի Հյուսթոնի կտակը

Իր ողջ անշարժ եւ շարժական գույքը, ինչպես նաեւ դրամական միջոցները Ուիթնի Հյուսթոնը թողել է 19-ամյա դստերը` Բոբբի Քրիստինային: Երգչուհու կտակը գրված է եղել դեռեւս 1993-ի փետրվարի 3-ին: Հյուսթոնի դուստրն այդ ժամանակ նույնիսկ ծնված չի եղել, նա ծնվել է դրանից 1 ամիս հետո: Այժմ Բոբբի Քրիստինայի տրամադրության տակ են գտնվում ոչ միայն Հյուսթոնի դրամական միջոցները  բանկային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի