09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Բասկովը վերջին անգամ որդուն միայն հեռուստացույցով է տեսել /վիդեո/

Երգիչ Նիկոլայ Բասկովը խոստովանել է, թե ինչու է ավարտվել նրա ու Անաստասիա Վոլոչկովայի սիրավեպը: “Նա վերադարձավ ամուսնու մոտ, և նրանց ընտանիքը կրկին միավորվեց: Ուրախ եմ, որ ընտանիքի քանդվելու պատճառ չդարձա”,- ասել է Բասկովը:

Բացի դա, Բասկովը խոստովանել է, թե ինչու է միշտ անտրամադիր: Նրա խոսքով` կնոջ հետ ապահարզանից հետո նա ոչ մի հնարավորություն չունի որդուն տեսնելու: Երեխայից նա իր սեփական կամքով չի հրաժարվել. “Մենք բաժանվեցինք պայմանագրով: Ես տղայիս չեմ տեսել արդեն 4 տարի: Ես նրան տեսել եմ միայն հեռուստացույցով, երբ նախկին կինս կրկին ամուսնանում էր: Մենք բոլորս մեր գաղտնիքներն ունենք: Եվ բոլորս էլ մեր ճիշտն ունենք”,- ասել է երգիչը:

Բասկովն իրավունք չունի անգամ նվերներ ուղարկել իր երեխային, քանի որ դրանք դեն են նետվում: Երգիչը խոստովանում է, որ դա իր հայտնիության գինն է:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ