‘Արմավիան’ դարձյալ կթռչի. “Զվարթնոցի” հետ պայման են կապել
‘Արմավիա‘ ազգային ավիափոխադրողի եւ ‘Զվարթնոց’ միջազգային օդանավակայանի ներկայացուցիչների միջեւ մարտի 13-ին տեղի ունեցած հանդիպումը դրական արդյունք է տվել: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը: Նրա խոսքով` հանդիպման մասնակիցներն են եղել ‘’Զվարթնոց’’-ի , ‘’Արմավիա’’-ի, ՀՀ Կենտրոնական բանկի , ՀՀ Ֆինանսերի նախարարության եւ ՏՄՊՊՀ ներկայացուցիչները:
‘’ Գալով ընդհանուր հայտարարի, կողմերը մշակել են պարտքերի մարման քաղաքականություն, այսինքն` գտնվել է ելքը: ‘Զվարթնոց’’-ը ‘Արմավիային’ հնարավորություն կտա որոշակի ժամանակի ընթացքում մարել իր պարտքերը, որպեսզի ավիաընկերությունը շարունակի աշխատել: ‘’Արմավիա’’-ն սնանկ չի հայտարարվելու’’,- ասաց Նելլի Չերչինյանը:
Հիշեցնենք, որ ‘’Արմավիա’’-ն մարտի 6-ին գործադուլ էր հայտարարել` պատճառաբանելով ‘’Զվարթնոց’’ օդանավակայանի բարձր սակագները: ‘Ռոսնավիգացիա’’ կազմակերպության կողմից ստացված հեռագրի համաձայն` ‘’Արմավիա’’ ավիաընկերությանն արգելվել է թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստան եւ մուտք գործել Ռուսաստանի օդային տարածք` կուտակված պարտքերի պատճառով: