Միլա Կունիսն ու Էշթոն Քաթչերը դուստր են ունեցել
Հոլիվուդյան հանրահայտ աստղեր 31-ամյա Միլա Կունիսը եւ 36-ամյա Էշթոն Քաթչերը առաջին անգամ ծնող են դարձել, այսօր ծնվել է աստղային զույգի դուստրը: Երեխան ծնվել է 4 կգ 200 գր քաշով, Լոս Անջելեսի Cedars Sinai ծննդատանը: Կունիսը հիվանդանոց է ժամանել սիրելիի ուղեկցությամբ հոկտեմբերի 1-ին: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: