03 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԴԵՄՔԵՐ

Սովետական կինոյի հայտնի դերասանուհի Նատալյա Կրաչկովսկայան մահացել է

Մոսկվայում այսօր 77 տարեկան հասակում վախճանվել է սովետական կինոյի հայտնի դերասանուհի Նատալյա Կրաչկովսկայան։ Դերասանուհին վերջին օրերին հիվանդանոցում էր՝ ծանր վիճակում, նրան սրտի կաթված էր խփել։   Դերասանուհին նկարահանվել է 80-ից ավելի ֆիլմերում:Նրա մասնակցությամբ առավել հայտնի կինոնկարների թվում են՝ «Իվան Վասիլեւիչը փոխում Է մասնագիտությունը», «12 աթոռ», «Այս ուրախ մոլորակը», «Պոկրովյան դարպասներ» եւ ուրիշներ:  

«LoveWave». կայացել է «Եվրատեսիլ 2016»-ի հայաստանյան տեսահոլովակի պրեմիերան /վիդեո/

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մեր երկիրը կներկայանա “LoveWave” երգով. Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը եվրատեսիլյան բեմից միջազգային երաժշտասեր հանրությանը կներկայանա գերզգացմունքային ստեղծագործությամբ, հայտնում է Առաջին ալիքը: Հանրային հեռուստաընկերության կողմից ներկայացվող “LoveWave” երգի երաժշտության համահեղինակները Լևոն եւ Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակները՝ Իվետա Մուկուչյանն ու Սթեֆանի Քրաթչֆիլդը: Երգի հիմքում երգչուհու ապրումներն են ու զգացմունքները: Ինչպես երկրաշարժի, այնպես էլ […]

Ձերբակալվել է օրենքով գող «Անդո Խրամոյը»

Մոսկվայում ձերբակալվել է 43 -ամյա օրենքով գող Անդրանիկ Հարությունյանը՝ Անդո Խրամոյ մականունով, հայտնում է Росбалт-ը։ Անդրանիկ Հարությունյանը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել թմրադեղերի ապօրինի շրջանառության համար։ Դատարանի որոշումով նա դեռ կես տարի առաջ պետք է լքեր Ռուսաստանի տարածքը, սակայն դեռ այդ երկրի տարածքում է գտնվել, ինչի համար էլ ձերբակալվել է։

«Օզվերին է պետք խմել»

Հավակնորդների մրցաշարից առաջ հարցազրույց ֆավորիտներից մեկի` Լևոն Արոնյանի հետ: Սա նրա չորրորդ փորձն է` հանդես գալու աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար:  Բավականին երկար ժամանակ հայ գրոսմայստերը համարվում էր Մագնուս Կարլսենի գլխավոր մրցակիցը: Այսօր Արոնյանը կանկեղծանա, թե ինչ է պակասում շախմատի թագը գրավելու համար: Հարցազրույցը` chess.am-ի: Ինձ վրա խաչ քաշեցին – Ի՞նչ եք կարծում` աշխարհի առաջնության ներկայիս համակարգը հաջող երևույթ է. հավակնորդների մրցաշար,այնուհետև մրցախաղ: – Ես շատ եմ սիրում հավակնորդների մրցաշարը: Ես հասկանում եմ, […]

Մնաս բարով, իմ ընկեր․ Օլգա Օռլովայի տեսահոլովակը՝ նվիրված Ժաննա Ֆրիսկեին /վիդեո/

Երգչուհի Օլգա Օռլովան տեսահոլովակ է նկարահանել «Մնաս բարով, իմ ընկեր» երգի հիման վրա, որը նվիրված է նրա ընկերուհուն՝ հանգուցյալ երգչուհի Ժաննա Ֆրիսկեին։ Հիշեցնենք, որ Ֆրիսկեն մահացել է նախորդ տարվա ամռանը՝ գլխուղեղի քաղցկեղից։  

Բերման կենթարկեն

Այսօր՝ մարտի 1-ին  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, որոշում կայացրեց բերման ենթարկել Միջազգային դուքենդոյի եւ ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ, դերասան Գոռ Վարդանյանին: Դատավորի նման որոշումը պայմանավորված էր նրանով, որ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու գործով ամբաստանյալ Գոռ Վարդանյանը չէր ներկայացել այսօրվա դատական նիստին: Նշենք, որ նախորդ դատական […]

Լևոն Արոնյանը նահանջել է. ՖԻԴԵ

ՖԻԴԵ-ն  հրապարակել է համաշխարհային դասակարգման մարտ ամսվա աղյուսակը: Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը  նահանջել է 3 աստիճանով: 2786 միավորով Արոնյանն այժմ 7-րդ տեղում է՝ նախորդ ամսվա 4-րդի դիմաց:  Առաջատարն աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է վաստակած 2851 միավորով: Նրան հաջորդում են Վլադիմիր Կրամնիկը (2801), Ֆաբիանո Կարուանան (2794), Անիշ Գիրին (2793), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (2792),  Հիկարու Նակամուրան (2790): Հայաստանի հավաքականի անդամներից Գաբրիել Սարգսյանը […]

«Օսկար-2016»․ աստղերը՝ կարմիր գորգին /ֆոտոշարք/

Ավարտվեց «Օսկար» հեղինակավոր մրցանակաբաշխության 88-րդ արարողությունը, եւ այսօր եւ մոտակա օրերին միջազգային հանրությունը կքննարկի դրա ամեն մանրուքը։ «Օսկար» մրցանակաբաշխությունից հետո աստղային զգեստներն ավելի երկար են քննարկվում, քան անվանակարգերում հաղթողները։ Այս պատճառով էլ ամեն անգամ հայտնիները կաշվից դուրս են գալիս՝ կարմիր գորգին ամենաշքեղը լինելու եւ բոլորից վառ փայլելու համար։ Այս անգամ էլ նրանցից ոմանց հաջողվեց դա, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի