08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Թենիսիստուհի Մարիա Շարապովան խոստովանել է, որ իր արյան մեջ դոպինգ են հայտնաբերել /վիդեո/

Հայտնի թենիսիստուհի Մարիա Շարապովան երեկ շտապ մամուլի ասուլիս է հրավիրել ու հայտարարել, որ Ավստրալիայի բաց առաջնությունից առաջ արված դոպինգ-թեստի ժամանակ իր արյան մեջ արգելված նյութեր են հայտնաբերել։

Թենիսիստուհին հայտարարել է, որ առողջական խնդիրներ ունենալու պատճառով դեռ 2006 թվականից ընդունում էր մելդոնի պարունակող դեղեր։ Սակայն պարզվում է՝ այս տարվա հունվարից այն արգելվել է՝ դոպինգ համարվելով։

Թեեւ թենիսիստուհուն ժամանակավորապես որակազրկել են, սակայն Շարապովան հույս ունի կրկին հանդես գալ մեծ սպորտում եւ չի ցանկանում ավարտել կարիերան։

«Իհարկե, մեղավորը ես եմ, սակայն հույս ունեմ, որ ինձ երկրորդ հնարավորություն կտան»,- ասել է նա։

inx1080 (1)

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ