01 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԴԵՄՔԵՐ

Արմեն Ջիգարխանյանի վիճակը ծա՞նր է․ կինը հերքում է

Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան հիվանդանոցի սրտաբանության բաժանմունքում է՝ ծանր վիճակում։ Այդ մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ իրենց աղբյուրին հղում անելով։ Բժիշկներն ասում են, որ նրա վիճակը ծայրահեղ ծանր է։ Սակայն Ջիգարխանյանի երիտասարդ կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսյական, լրագրողների հետ զրույցում համառորեն հերքում է այս տեղեկությունները։ «Հիմարություն։ Արմեն Բորիսովիչի վիճակը լավ է»,- ասել է նա՝ […]

Սպարապետը սիրում էր Ուռա-ուռա» և «Պառավ յար» երգերը. Սեյրան Սարոյան

Այսօր բազմաթիվ բարձրաստիճան այրերի թվում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոն էին այցելել գեներալ Մանվել Գրիգորյանը և Սեյրան Սարոյանը: Վերջիններս իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Սպարապետի հիշատակին, ապա փոքրիկ հուշեր պատմեցին Վազգեն Սարգսյանի մասին: «Անկախ նրանից, թե ինչ խառը վիճակում էինք, Վազգենը մեզ միշտ երգեցնում էր, շատ ուրախ մարդ էր»,-ասաց Մանվել Գրիգորյանը: Սեյրան Սարոյանն ընդգծեց, որ Վազգեն Սարգսյանի սիրած […]

Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է

Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանն այսօր հոսպիտալացվել է, նա այժմ գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում։ Թե ինչ է պատահել դերասանին, չի նշվում։ Հայտնի է միայն, որ նրա սրտաբանական բաժանմունքում է։ Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ Ջիգարխանյանը կրկին հոսպիտալացվել էր՝ գրիպի պատճառով։ Հիշեցնենք նաեւ, որ 80-ամյա դերասանն օրեր առաջ ամուսնացել է 36-ամյա սիրելիի՝ Վիտալինայի հետ։

Էլթոն Ջոնը պարտրաստվում է նոր համերգին

Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը ելույթ կունենա հին հռոմեական Պոմպեյ քաղաքում։ Այս մասին տեղեկացնում է իտալական D’Alessandro e Galli-ն։ Համերգը տեղի կունենա հուլիսին։  Երգչի երկրպագուները անհամբեր հետևում են նրա հրապարակումներին ու հայտարարություններին»։ Հավելենք, որ երգչի պրոդյուսերները դեռևս չեն հայտնել, թե  ՝ Էլթոն Ջոնը հստակ որտեղ ելույթ կունենա՝ Մեծ թատրոնու՞մ, թե՞ Ամֆիթատրոնում:

Նա ծնեց Երեւանը

Մարտի 4-ին մեծագույն հայազգի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի ծննդյան օրն է: Նրա մասին պատմող լավագույն խոսքերը այն կառույցներն են, որոնք աշխարհին բացահայտեցին հայկական ճարտարապետության հանճարեղ վեհությունը:  Թամանյանն ա առ այսօր չգերազանցված է: Ճարտարապետ, ում ձեռքով ծնվեց հայոց 12-րդ մայրաքաղաքի կենսագրությունը: Նա մշակեց նոր Հայաստանի մայրաքաղաքի գլխավոր հատակագիծը, ու նրան ենք պարտական ազգային ճարտարապետական նոր դպրոցի ստեղծման ու […]

Երիտասարդ հայ բժիշկը բուժում է հարուստ ու ազդեցիկ թուրքի աղջկան

1915 թվականին Չանղըրըում մի երիտասարդ հայ բժիշկ բուժում է հարուստ ու ազդեցիկ թուրքի աղջկա։ Թուրքը, երախտագիտության զգացումից ելնելով, համոզում է հայ բժշկին մահմեդականություն ընդունել և փրկվել մահից։ Բժիշկն, առանց վարանելու հրաժարվում է, ասելով՝ հավատափոխությունն ազգադավություն է: Այդ երիտասարդը մասնագիտությամբ բժիշկ, արևմտահայ հայտնի գրող Ռուբեն Սևակն էր:

Պաշտպանության նախարարի կնոջ համառությունը

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը` Ռուզաննա Խաչատրյանը, համառորեն շարունակում է ընտանեկան լուսանկարների հրապարակումը, չնայած սոցցանցերում եւ մամուլում չդադարող քննադատությանը: Այս անգամ նա ֆոտոշարք է հրապարակվել «Կարմիր ծաղիկ մը գարունի…» խորագրով: «Փոխվեց եղանակը տարվա… փոխվեցին նաեւ գույնն ու մեղեդին՝ ներդաշնակ յուրաքանչյուրիս հուզական աշխարհին: Ծառ ու ծաղկունքով դեռ չի լցվել մեր գեղեցիկ հայրենին, բայց հոգիս երգում է կարծես. […]

Երեխա՞ ` չի բացառվում․ Ջիգարխանյանի երիտասարդ ընտանիքը կհամալրվի

Դերասան Արմեն Ջիգարխանյանը վերջերս ամուսնացավ 36-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայաի հետ։ Լրագրողների հետ զրույցում Վիտալինան չի բացառել, որ Արմեն Ջիգարխանյանից երեխա կունենա։ «Երեխա ունենալը չեմ բացառում։ Կյանքում ամեն ինչ հնարավոր է, չեմ պլանավորում ինչ որ բան»,- ասել է նա։  

Սովետական կինոյի հայտնի դերասանուհի Նատալյա Կրաչկովսկայան մահացել է

Մոսկվայում այսօր 77 տարեկան հասակում վախճանվել է սովետական կինոյի հայտնի դերասանուհի Նատալյա Կրաչկովսկայան։ Դերասանուհին վերջին օրերին հիվանդանոցում էր՝ ծանր վիճակում, նրան սրտի կաթված էր խփել։   Դերասանուհին նկարահանվել է 80-ից ավելի ֆիլմերում:Նրա մասնակցությամբ առավել հայտնի կինոնկարների թվում են՝ «Իվան Վասիլեւիչը փոխում Է մասնագիտությունը», «12 աթոռ», «Այս ուրախ մոլորակը», «Պոկրովյան դարպասներ» եւ ուրիշներ:  

«LoveWave». կայացել է «Եվրատեսիլ 2016»-ի հայաստանյան տեսահոլովակի պրեմիերան /վիդեո/

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մեր երկիրը կներկայանա “LoveWave” երգով. Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը եվրատեսիլյան բեմից միջազգային երաժշտասեր հանրությանը կներկայանա գերզգացմունքային ստեղծագործությամբ, հայտնում է Առաջին ալիքը: Հանրային հեռուստաընկերության կողմից ներկայացվող “LoveWave” երգի երաժշտության համահեղինակները Լևոն եւ Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակները՝ Իվետա Մուկուչյանն ու Սթեֆանի Քրաթչֆիլդը: Երգի հիմքում երգչուհու ապրումներն են ու զգացմունքները: Ինչպես երկրաշարժի, այնպես էլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված