09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Հոլիվուդի ամենահայտնի զույգի դուստրը զարմացնում է /ֆոտոշարք/

Հոլիվուդյան ամենահայտնի զույգի՝ Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի 9 տարեկան դուստրը՝ Շայլոն, չնայած տարիքին, արդեն աչքի է ընկնում համարձակ քայլերով ու անգամ քաղաքական հայացքներով։

Նախ Շայլոն հայտարարեց, որ ինքը իրեն տղա է համարում, եւ հենց մեծանա, սեռափոխություն է անելու։ Աղջնակը միշտ տղայի շորեր է հագնում ու իրեն տղայի նման պահում։

Հիմա էլ Շայլոն ակտիվ կերպով մորն է աջակցում փախստականների հարցում։ Բոլորն էլ գիտեն, որ Ջոլին ՄԱԿ-ի խաղաղության դեսպան է եւ միշտ աջակցում է փախստականներին։
Հիմա էլ փոքրիկը մայրիկից հետ չի մնում։ Ջոլին պատմել է լրագրողներին, որ Շայլոն մեծ հետաքրքրություն է ցուցաբերում սիրիական թեմային եւ երազում է ամեն կերպ օգնել սիրիացի փախստականներին։

«Շայլոն գիտի, թե ինչպես եմ ես վերաբերվում փախստականներին Սիրիայից։ Նա անընդհատ խնդրում էր, որ իրեն ինձ հետ տանեմ փախստականներին տեսակցելու։ Նա ինձ հետ Սիրիա եկավ, չնայած հարցեր էր տալիս, իսկ ես դժվարանում էի նրան բացատրել պատերազմի ողջ դաժանության մասին»,- ասել է Ջոլին։

Օրերս էլ Շայլոյին լուսանկարել են Ալբերտ Էյնշտեյնի լուսանկարով հագուստով, որի վրա գրված էր՝ Էյնշտեյնն էլ է փախստական։

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ