Հայտնի գեղեցկուհիները զվարճանում են երիտասարդների հետ /ֆոտո/

43-ամյա Ջենիֆեր Լոպեսը չի հոգնում բարձրաշխարհիկ միջոցառումներից եւ երեկույթներից: Հակառակը` ընկերոջ` Կասպեր Սմարտի ընկերակցությամբ, որը փոքր է երգչուհուց 18 տարով, նա պատրաստ է զօրուգիշեր զվարճանալ: Նախորդ հանգստյան օրերին նրանք մասնակցել են Լաս Վեգասի գիշերային ակումբերից մեկի բացմանը: Ջենիֆերն, ինչպես միշտ, ապշեցնող տեսք է ունեցել` սեւ, կարճ շրջազգեստով: Կասպերը եւս չի զիջել ընկերուհուն իր կարմիր պիջակով: […]