03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ռոնալդուն դավաճանել է Շեյկին մեկ այլ մոդելի հետ /ֆոտո/

Բրազիլացի հայտնի մոդել Անդրեսա Ուռակը սենսացիոն հայտարարություն է արել: Նա պատմել է, որ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն իր հետ դավաճանել է ռուս ընկերուհի Իրինա Շեյկին եւ մանրամասնորեն նկարագրել է կրքոտ սիրո գիշերը: 

27-ամյա մոդելի խոսքով` ինքը միշտ էլ Ռոնալդուին ամենագրավիչ տղամարդկանցից մեկն է համարել: Վերջինս իբր թե ինքն է կապվել Ուռակի հետ` տեսնելով նրա լուսանկարը համցանցում: Մոդելը պնդում է, թե ֆուտբոլիստը հրավիրել է իրեն հյուրանոց, ինչպես նաեւ խոստովանել է, որ վաղուց է երազում իր մասին: 

Ֆուտբոլիստը հերքում է այս բոլոր հայտարարությունները: Նա նշել է, որ այդ օրն իսկապես եղել է “Hotel Villa Magna” հյուրանոցում, սակայն ընդամենը հարցազրուց է տվել: “Ես տեղյակ եմ, որ ինչ-որ աղջիկ Անդրեսա անունով,  սուտ տեղեկություն է տարածել մամուլում իմ մասին: Ինչ-որ մեկը որոշել է համբավ ձեռք բերել իմ հաշվին, ինչը բացասաբար է անդրադառնում իմ անձնական կյանքի վրա: Զարմանալի չէ, որ նա այդ քայլին է դիմել ինձ համար շատ կարեւոր խաղի նախօրեին”,-հայտարարել է Ռոնալդուն:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ